Ստեփան Սաֆարյան. «Արձանագրութիւնների<br /> վաւերացումից յետոյ հնարաւոր է Ցեղասպանութեան ճանաչման գործընթացը<br /> կանգ առնի»<br />


Ստեփան Սաֆարյան. «Արձանագրութիւնների
վաւերացումից յետոյ հնարաւոր է Ցեղասպանութեան ճանաչման գործընթացը
կանգ առնի»

  • 02-03-2010 19:34:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային Ժողովի «Ժառանգութիւն» խմբակցութեան ղեկավար Ստեփան Սաֆարեանը չի բացառում, որ Թուրքիայի կողմից ԱՄՆ-ի պահանջները չբավարարելու դէպքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ի իր ուղերձում օգտագործի «ցեղասպանութիւն» բառը: Յայտնելով այս մասին մարտի 2-ի ասուլիսում, նա նշեց, որ աւելի կարեւոր է ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչման բանաձեւի ընդունումը: Ս.Սաֆարեանի կարծիքով, Կոնգրեսում մարտի 4-ին նախատեսուած քննարկումները «Թուրքիային սպառնալու հերթական քայլերից են. եւ ԱՄՆ-ը հայկական գործօնի միջոցով փորձում է ազդել Թուրքիայի վրայ: Թուրքիան, ըստ Ս.Սաֆարեանի, հայ-թուրքական արձանագրություների ստորագրման առաջին իսկ պահից որդեգրել է Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը կասեցնելու երկարաժամկէտ ռազմավարութիւն, եւ չի բացառւում, որ երկու երկրների կողմից արձանագրութիւնների վաւերացումից յետոյ Ցեղասպանութեան ճանաչման գործընթացը կանգ առնի: Իսկ ԵՊՀ-ի Արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբէն Մելքոնեանը գտնում է, որ հայ-թուրքական հարաբերությաւնների բարելաւման գործընթացը չխանգարեց եւրոպական մի քանի երկրների խորհրդարաններում, ինչպէս նաեւ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանութեան հարցի վերարծարծմանը: Նրա խօսքերով, Կոնգրեսում Հայոց ցեղասպանութեան բանաձեւի հնարաւոր ընդունումը սրում է առանց այդ էլ սրուած հակաամերիկյան տրամադրությունները Թուրքիայում: Ռ.Մելքոնեանը նշեց, որ Ցեղասպանութեան միջազգային ճանաչմանը խոչընդոտելուն ուղղուած քայլերում Թուրքիան դարձել է իր իսկ գործողութիւնների պատանդը: «ԱՄՆ եւ եւրոպական մի շարք երկրներ, շահարկելով այս խնդիրը, միշտ էլ փորձելու են տարբեր զիջումներ կորզել Թուրքիայից, ինչի վկայութիւնն են նաեւ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ ներկայումս ծաւալուած շուկայական յարաբերութիւնները. Ցեղասպանութեան ճանաչման գործօնը, գործածելով որպէս մահակ, ԱՄՆ-ն արդէն իսկ սպառնում է վերջինիս»,- ասաց նա:
  -   Քաղաքական