«Արդարութեան եւ ճշմարտութեան հաստատումն այլընտրանք չունի»,-<br /> տայտարարում է «Ժառանգութիւն» կուսակցութիւնը<br />


«Արդարութեան եւ ճշմարտութեան հաստատումն այլընտրանք չունի»,-
տայտարարում է «Ժառանգութիւն» կուսակցութիւնը

  • 01-03-2010 21:04:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի մարտիմեկյան իրադարձութիւնների 2-րդ տարելիցի կապակցութեամբ «Ժառանգութիւն» կուսակցութիւնը հանդէս է եկել յայտարարութեամբ, որում ասուած է. «Այսօր մենք սգում ենք բոլորիս կորուստը, ոգեկոչում այն 10 հայորդու յիշատակը, ովքեր զոհերը դարձան 2008թ. մարտի 1-ին ՀՀ քաղաքացիների դէմ կատարուված յանցագործութեանը: Արցախեան ազատամարտը յաղթած հայ ժողովուրդը բացառիկ հնարաւորութիւն վաստակեց` առաջադէմ ժողովրդավարական արժէքներով եւ միասնական ոգով ու աշխատանքով իր նորանկախ պետականութիւնը շէնացնելու: Օրուայ իշխանութիւնները, սակայն, երբեւէ չառաջնորդվեցին բացառապէս ազգային-պետական շահերով գործելու պարտականութեամբ, եւ որդեգրելով խմբակաշահ քաղաքականութեան իրականացման արգահատելի գործիքները` ի վերջոյ ժողովրդի արդար բողոքի դէմ օգտագործեցին պետութեան զինուած ուժերը: «Ժառանգութիւնը» խորապէս ցավակցում է «մարտի 1»-ի զոհերի հարազատներին ու կիսում Ձեր անափ ցավը: Սգոյ այս երկրորդ տարելիցի, բայց նաեւ քաղաքացիական ինքնազարթնումի օրը մենք կրկին վերահաստատում ենք մեր վճռականութիւնը` շարունակելու պայքարը եւ հասնելու ոճրագործութեան կազմակերպիչներին ու կատարողներին պատասխանատւութեան ենթարկելուն: Արդարութեան եւ ճշմարտութեան հաստատումն այլընտրանք չունի: Մեր համոզումն է` չբացահայտուած «մարտի 1»-ն ու այն ծնող բռնակալական վարչակարգերը սպառնալիք են ոչ միայն իրաւական Հայաստանի կայացման, այլեւ Արցախեան հաղթամարտի ամրագրման եւ հայութեան տեսլականը կեանքի կոչելու համար: «Ժառանգութիւնը» նաեւ հետամուտ է լինելու, որ քաղաքացիական պայքարը հավերժացնող յուշաքար տեղադրուի Երեւանի քաղաքապետարանի դիմաց` որպէս յիշատակ հայ ժողովրդի նորօրեայ պատմութեան բեկումնային օրուայ, որպէս յաջորդ սերունդներին ահազանգ, թէ պետականութեան եւ ազատ ու իրավատեր քաղաքացիների համար ինչպիսի վտանգ են զենքով ու կեղծիքով վերարտադրուող իշխանութիւնները, որպէս 2008թ. «մարտի 1»-ի զոհերի յիշատակը հավերժացնող նշխար»:
  -   Քաղաքական