Ծաղկաձորում անցկացւում է «Հարկային բարեփոխումների<br /> ազդեցութիւնը փոքր եւ միջին ձեռնարկատիրութեան վրայ» թեմայով<br /> սեմինար-խորհրդակցութիւնը<br />


Ծաղկաձորում անցկացւում է «Հարկային բարեփոխումների
ազդեցութիւնը փոքր եւ միջին ձեռնարկատիրութեան վրայ» թեմայով
սեմինար-խորհրդակցութիւնը

  • 27-02-2010 20:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 27-ին Ծաղկաձորում մեկնարկեց «Հարկային բարեփոխումների ազդեցութիւնը փոքր եւ միջին ձեռնարկատիրութեան վրայ» թեմայով երկօրեայ սեմինար-խորհրդակցութիւնը: Այն կազմակերպել էին Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատը (ԱԱՊ), Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական յանձնաժողովը եւ «Գործարար կանանց աջակցման բիզնես-կենտրոն» հիմնադրամը: Խորհրդակցութեանը մասնակցում էին նաեւ ՀՀ կառավարութեանն առընթեր Պետական եկամուտների կոմիտէի Հարկ վճարողների սպասարկման եւ հարկման ընթացակարգերի վարչութեան պետի տեղակալ Արմէն Թամազյանը, գործարարներ: Ինչպէս բացման խօսքում նշեց ԱԱՊ նախագահ, ԱԺ-ի պատգամաւոր Մարտին Սարգսեանը, սեմինար-խորհրդակցութեան նպատակն է գործարարներին ներկայացնել հարկային օրէնսդրութեան վերջերս ընդունուած փոփոխութիւնները եւ լսել գործարարների կարծիքը` դրանց կիրառման ընթացքում ծագող խնդիրների վերաբերեալ: Նա հաւաստիացրեց, որ «ոչ մի հարց օդում չի մնայ». դրանք կքննարկուեն ԱԱՊ-ում, ԱԺ-ի Տնտեսական հարցերի յանձնաժողովում եւ անպայման կստանան իրենց լուծումները: Խորհրդակցութեանը մասնակցած Վանաձորից կաթնամթերք արտադրող «Կարա-Կարեն» ՍՊԸ տնօրէն Կարինէ Ղուկասեանը, մասնաւորապէս, յայտնեց, որ պարզեցուած հարկի հարկման դաշտից դուրս գալու հետեւանքով ինքն աշխատել է «մեծ վնասներով», եւ, եթէ չունենար պետական պատուերներ, իհարկէ, ստիպուած կլինէր փակել արտադրութիւնը: «Հիմնական խնդիրն այն էր, որ ես չէի կարողանում ձեռք բերել կաթի ձեռքբերման վերաբերեալ փաստաթուղթ. գիւղացիները չէին կարող տալ այդ փաստաթուղթը, որովհետեւ իրենք կհարկվեին կամ իրենց փոխարէն ես կհարկվեի, իսկ ներկրողները Հայաստանում մէկ կամ երկուսն են, որոնց հետ չէի կարող կապուվել, չեմ էլ կարծում, որ նրանք ինձ կվաճառէին փաստաթուղթ»,- ասաց նա: Նա նշեց նաեւ, որ ներկայումս ստեղծուել են փոքր-ինչ բարենպաստ պայմաններ. այժմ գիւղացիները չեն հարկվում, եւ ինքը կարողանում է գնման ակտերի միջոցով փաստաթուղթը ներկայացնել: «Երեւան Փրադաքշըն» եւ «Փրոփերթի դեվելոփ քամփանի» գլխաւոր հաշուապահ Կարինէ Սահակեանն էլ նշեց, որ ստուգման գործընթացն ինքնին ճիշտ երեւոյթ է, եթէ, իհարկէ, հարկային մարմինների կողմից այն չօգտագործվի որպէս ճնշման միջոց, այլ լինի աւելի կարգաւորուած եւ օրինական: Նշուեց նաեւ, որ ցանկալի կլինէր, եթէ միջին եւ փոքր բիզնեսում ստուգումները քիչ լինէին` մինչեւ կկարողանային ադապտացուել: «Իմ շփումները, պրակտիկան ցոյց են տալիս, որ փոքր բիզնեսի մօտ ուղղակի հիասթավություն է առաջացնում վերջին փոփոխությունըն կապուած ստուգումների հետ, ինչը հարկային մարմնին ստուգման ընտրանքային մօտեցման հնարաւորութիւն է տալիս: Ամփոփելով հարկային օրէնսդրութեան փոփոխութիւնների եւ դրանց կիրառման ընթացքում ծագած խնդիրների շուրջ քննարկման արդիւնքները, ԱԺ-ի Տնտեսական հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Վարդան Այվազեանը նշեց, որ գործարարների կողմից եղան մի շարք հարցադրումներ, մասնաւորապէս, «շատ յստակ եւ գեղեցիկ» հարց բարձրացուեց` փոքր եւ միջին բիզնեսի դասակարգման յստակեցման, ինչպէս նաեւ հաշուապահական հաշուառման հետ կապուած վարչարարության խնդիրների վերաբերեալ: Ըստ նրա, անհարկի ստուգումներից գործարարների դժգոհութիւնը հիմնականում օրէնքների չիմացության, նաեւ օրէնքների «որոշակի առումով խճճվածության» արդիւնք է: Յանձնաժողովի նախագահի համոզմամբ, շատ կարեւոր է, որպէսզի օրէնքով հստակեցուի փոքր եւ միջին բիզնեսի դասակարգումը, մասնաւորապէս, սահմանվեն նոր չափորոշիչներ, եւ որոշակի շրջանառութեան ծաւալների դէպքում գործարարներին հաշուապահական պարզեցուած հաշուառում վարելու հնարաւորութիւն ընձեռնվի` միաժամանակ անբարեխիղճների համար բացառելով հնարաւոր սողանցքները: «Համոզուած եմ, որ կառավարութիւնը միանշանակ կպաշտպանի այս նախաձեռնութիւնը»,- ասաց Վ.Այվազեանը:
  -   Տնտեսութիւն