ԼՂՀ ԱԳՆ. Սումգայիթի ջարդերը կազմակերպել են ամենաբարձր<br /> պաշտօնեաները, որոնք առայսօր բարձր դիրքեր են զբաղեցնում<br /> Ադրբեջանում<br />


ԼՂՀ ԱԳՆ. Սումգայիթի ջարդերը կազմակերպել են ամենաբարձր
պաշտօնեաները, որոնք առայսօր բարձր դիրքեր են զբաղեցնում
Ադրբեջանում

  • 27-02-2010 20:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «1988թ. փետրուարի վերջին Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած իրադարձութիւնները իրենց վայրագութեամբ եւ դաժանուուեցի ցնցեցին համաշխարհային հասարակայնութեանը»,- ասուած է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայութեան տարածած մեկնաբանութեան մէջ: Ըստ այդ փաստաթղթի, այդ իրադարձութիւնները դարձան ողջ խորհրդային ժամանակաշրջանում ադրբեջանական իշխանութիւնների վարած հակահայկական քաղաքականութեան մարմնացումը: «Ցավոք, փետրուարի 27-ից 29-ը պետական ամենաբարձր մակարդակով Սումգայիթում կազմակերպուած եւ իրականացուած ջարդերը համարժէք քաղաքական եւ իրաւաբանական գնահատական չստացան, իսկ կազմակերպիչներն ու գլխաւոր իրագործողները ոչ միայն պատժից խուսափեցին, այլեւ առայսօր բարձր դիրքեր են գրաւում Ադրբեջանում»,- նշում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայութիւնը, ընդգծելով, որ «ԽՍՀՄ պաշտօնական մարմինները շտապեցին տաբու դնել «սումգայիթ» թեմայի վրայ` արհեստականօրէն մասնատելով հայերի կոտորածը առանձին հանցագործությունների: Այլ կերպ ասած, իրականացուած ցեղասպանութիւնը քողարկվեց, իսկ կազմակերպիչներն ու կատարողները պաշտօնական մակարդակով պաշտպանվեցին»: ԼՂՀ ԱԳՆ մամլոյ ծառայութեան համաձայն, «Սումգայիթի ցեղասպանութիւնը լռութեան մատնելու քաղաքականութիւնը հնարաւոր դարձրեց Ադրբեջանի ԽՍՀ իշխանութիւնների կողմից հանրապետութեան ամբողջ տարածքում էթնիկ զտումների իրականացումը, իսկ յետագայում նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ժողովրդի դէմ լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի ծաւալումը: Ջախջախիչ պարտութիւն կրելով իր սանձազերծած պատերազմում` պաշտօնական Բաքուն, այնուամենայնիւ, չի պատրաստւում դասեր քաղել ոչ հեռու անցեալից եւ այսօր էլ շարունակում է ուժեղացնել ռազմատենչ հռետորությունը: Պաշտօնական Բաքուի` ճշմարտութեան աչքերին նայել չկամենալը միայն հեռացնում է Արցախի եւ Ադրբեջանի միջեւ վստահութիւն հաստատելու հեռանկարը, առանց ինչի անհնար է հասնել ղարաբաղեան խնդրի կարգաւորմանն ու տարածաշրջանային այլ խնդիրների լուծմանը»:
  -   Քաղաքական