Սահմանի բացումը հանդիսանում է Թուրքիայի միջազգային<br /> պարտաւորութիւնը,- ասում է դաշնակցական պատգամաւորը<br />


Սահմանի բացումը հանդիսանում է Թուրքիայի միջազգային
պարտաւորութիւնը,- ասում է դաշնակցական պատգամաւորը

  • 26-02-2010 20:34:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային Ժողովի «Օրինաց Երկիր» խմբակցութեան անդամ Յովհաննէս Մարգարեանը «միանշանակ կողմ» է ՀՀ նախագահի փետրուարի 25-ին Կիեւում արած յայտարարութեանը: Այս մասին պատգամաւորը յայտնեց փետրուարի 26-ի ճեպազրույցում` յաւելելով, որ, իր կարծիքով, թուրքական կողմն առաջինը պէտք է գնայ սահմանի բացմանը, քանի որ ինքն է փակել այն: Նշենք, որ Սերժ Սարգսեանը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ կարճատեւ հանդիպման ժամանակ, մասնաւորապէս, ասել էր, թէ Թուրքիայի գործադիր մարմինը կարող է որոշում ընդունել սահմանը բացելու վերաբերեալ` առանց խորհրդարանի կողմից արձանագրութիւնների վաւերացման: ՀՀ նախագահը զգուշացրել էր նաեւ, որ եթէ կարճ ժամանակում Թուրքիայի խորհրդարանը չվավերացնի հայ-թուրքական արձանագրութիւնները, Հայաստանը հետ կվերցնի արձանագրութիւնների տակ դրուած իր ստորագրութիւնը: «ՀՅԴ» խմբակցութեան անդամ Արա Նռանյանի համոզմամբ, «շատ սխալ էր» երկու երկրների յարաբերութիւնների առանցքում դնել սահմանի բացման խնդիրը, քանի որ սահմանը փակուել է միակողմանիօրէն` առանց որեւէ պայմանագրի կնքման, եւ, բացի այդ, սահմանի բացումը հանդիսանում է Թուրքիայի միջազգային պարտաւորութիւնը: «Ժառանգութիւն» խմբակցութեան ղեկավար Ստյոպա Սաֆարեանը գտնում է, որ Հայաստանը պէտք է վաղուց դուրս գար բանակցութիւններից: Նա քիչ հաւանական համարեց հայ-թուրքական սահմանի բացումը` առանց արձանագրութիւնների վաւերացման, նաեւ այն, որ Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի արձանագրութիւնները մինչեւ ապրիլի 24-ը: Ս.Սաֆարեանի խօսքերով, «ամենավերջին միամտությունը» կլինի, եթէ Հայաստանի իշխանութիւնները «հերթական խայծը կուլ տան եւ առաջինը վավերացնեն արձանագրութիւնները»: «ՀՀ նախագահ Սերժ Սարգսեյանի բոլոր յայտարարութիւնները պէտք է ընդունել ուղիղ, մաքուր եւ անկեղծ, եւ ժամանակը դա ցոյց տվեց»,- յայտարարեց «ՀՀԿ» խմբակցութեան ղեկավար Գալուստ Սահակեանը: Նա նշեց նաեւ, որ Թուրքիայում այսօր ներքաղաքական իրավիճակը ծայրայեղ բեւեռացուած է` չբացառելով անգամ զինուորական պետական յեղաշրջման հաւանականութիւնը: Հանրապետական պատգամաւորը միաժամանակ կարծիք յայտնեց, որ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հարցում «միջազգային հանրութեան հորդորներն ու պահանջները որոշակիօրէն կ'արագացնեն լուծումները»:
  -   Քաղաքական