Խոջալուի բնակիչների եւ այնտեղ պահւող հայ պատանդների մահուան<br /> մէջ մեղաւոր է ադրբեջանական կողմը,- յայտարարում է ԼՂՀ-ի<br /> Արտգործնախարարությունը<br />


Խոջալուի բնակիչների եւ այնտեղ պահւող հայ պատանդների մահուան
մէջ մեղաւոր է ադրբեջանական կողմը,- յայտարարում է ԼՂՀ-ի
Արտգործնախարարությունը

  • 25-02-2010 20:56:00   | Հայաստան  |  Քաղաքական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Խոջալու բնակավայրում տեղի ունեցած ողբերգական իրադարձութիւնների հերթական տարելիցի կապակցութեամբ վաղուց արդէն մահու չափ ձանձրալի դարձած հակահայկական քարոզչությունը այս տարի Ադրբեջանում բացառիկ թափ է ստացել: Այս մասին նշուած է Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան ԱԳՆ մամուլի ծառայութեան փետրուարի 25-ի յայտարարութիւնում, որում այնուհետեւ ասուած է. «Պաշտօնական Բաքուի զրպարտությունների կապակցութեամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեան մամուլի ծառայութիւնն իր պարտքն է համարում յիշեցնել, որ 1992թ. փետրուարի 25-ից 26-ը ռազմական գործողութիւն է կազմակերպուել Խոջալու բնակավայրի մօտակայքում գտնուող հանրապետութեան միակ օդանավակայանը ապաշրջափակելու եւ Խոջալուում գտնուող կրակակէտերը վնասազերծելու նպատակով, որտեղից 1991թ. գարնանից սկսած Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը ենթարկուել են ադրբեջանական ՕՄՕՆ-ականների յարձակումներին եւ հրետակոծություններին, այդ թւում նաեւ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիւ կայանքներից` մասսայական ոչնչացման զենքերից, որոնք արգելուած են բազմաթիւ միջազգային կոնվենցիաներով: Ղարաբաղի բնակչութեան համար կենսականօրէն կարեւոր խնդիր կատարելով, Խոջալուն գրոհած ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը խաղաղ բնակիչներին միջանցք են տրամադրել ռազմական գործողութիւնների գօտուց անվտանգ հեռանալու համար, ինչի մասին ադրբեջանական կողմը նախօրօք զգուշացվել էր: Այս փաստը բազմաթիւ անգամ հաստատուել է նաեւ Ադրբեջանի պաշտօնատար անձանց կողմից, մասնաւորապէս, այն ժամանակուայ նախագահ Այազ Մութալիբովի կողմից: Սակայն ադրբեջանական իշխանութիւնները ոչինչ չեն ձեռնարկել խաղաղ բնակչութեանը ռազմական գործողութիւնների գօտուց տարհանելու համար: Դեռ աւելին, խաղաղ բնակիչների շարասյունը գնդակահարուել է Աղդամի շրջանի սահմանի մատոյցներում, որն աւելի ուշ հաստատել է Մութալիբովը` այս հանցագործութիւնը կապելով իրեն իշխանութիւնից հեռացնելու ընդդիմութեան փորձերի հետ` ամբողջ պատասխանատւութիւնը նրա վրայ դնելով: Այն տարածքները, որտեղ յետագայում նկարահանուել են սպանուածների մարմիններ պատկերող կադրերը, գտնւում են Աղդամից երեք կիլոմետր եւ Խոջալուից 11 կիլոմետր հեռաւորութեան վրայ: Ընդհուպ մինչեւ 1993թ. ամառը տուեալ տարածքը գտնւում էր ադրբեջանական զինուած կազմաւորումների մշտական վերահսկողութեան տակ, որը բացառում էր ղարաբաղեան ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումների մուտքն այնտեղ: «Ադրբեջանական պաշտօնական քարոզչությունը փորձում է հայերին մեղադրել Խոջալուի խաղաղ բնակիչների սպանութեան մէջ, սակայն նոյնիսկ ԱՀ նախագահ Մութալիբովն ինքը 1992թ. մարտին խօստովանել է, որ «միջանցքը, որտեղով մարդիկ կարող էին հեռանալ, հայերը, այնուամենայնիւ, տրամադրել էին»,- գրել է ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ն 1992թ. ապրիլի 2-ին: «Օգոնյոկ» ամսագիրն իր հերթին (N14-15, 1992թ.) նշում է, որ «Խոջալուի վրայ կատարուված յարձակումը հանկարծակի չի եղել»: Այս ռազմական գործողութիւնների որոշ մանրամասնություններ առայսօր պատված են մշուշով, ինչն ակտիւօրէն չարաշահում է Ադրբեջանի քարոզչամեքենան` դիմելով տարաբնոյթ խեղաթիւրումների, կեղծիքների եւ բացայայտ ստի: Անցած տարի ԼՂՀ ԱԳՆ-ն հասարակայնութեան ուշադրութիւնն է հրաւիրել մի կեղծ լուսանկարի վրայ` տեղադրուած մի շարք ադրբեջանական կայքերում, այդ թւում նաեւ կեղծ գաղափարներ ծնող «Հեյդար Ալիեւի Հիմնադրամ»-ի կայքէջում (www.azerbaijan.az): Իրականում լուսանկարը անմիջական կապ է ունեցել Կոսովոյի իրադարձութիւնների հետ եւ հենց որպէս այդպիսին` այն բազմաթիւ այլ լուսանկարների հետ միասին տեղադրուած է եղել մէկ յատուկ գերմանական եւ սերբական ու ալբանական ֆորումներում, Նյու-Եորք թայմս հեղինակաւոր հրատարակչութեան կայքէջում եւ այլն: Ընթացիկ տարում նշուած կեղծիքին աւելացել են նորերը: Այսպիսով, փետրուարի 24-ին Երեւանում կայացած www.xocali.net նախագծի շնորհանդէսի ժամանակ ներկայացուել է ադրբեջանական կողմից օգտագործվող մօտ 20 կեղծ ֆոտոնյութ, մասնաւորապէս, Թուրքիայում քրդական ջարդերի զոհերի, Սրեբրենիցայի կոտորածների զոհերի լուսանկարներ եւ այլն: Բացի այդ, Աղդամի ողբերգութեան զոհերի ցուցակներում աղաղակող կեղծարարություններ են յայտնաբերուել, որոնք ներկայացւում են ադրբեջանական դեսպանատների, նախագահական գրադարանների եւ այլ պաշտօնական կառոյցների կողմից: Կայքում ներկայացուած են նաեւ թուրք-մեսխեթների հարցաքննութիւնների մասին տեսանիւթեր, որոնց համաձայն` չնայած Խոջալուն գրոհելու մասին հայկական կողմի նախազգուշացումներին, ադրբեջանցի զինվորականներն արգելել են ադրբեջանական իշխանութիւնների կողմից արհեստականօրէն բնակեցուած թուրք-մեսխեթների ընտանիքներին տարհանվել: Հենց իրենց բարձրաստիճան հայրենակիցների կողմից Խոջալուի բնակիչների հանդէպ դաւաճանութիւնը ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ներկայացնել իբրեւ Սումգայիթի արիւնալի վաքխանալիայի համար հայերի վրէժխնդրութիւն: Սակայն Խոջալուի իրադարձութիւնների վերաբերեալ Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պաշտօնեաների, իրաւապաշտպանների եւ լրագրողների արտայայտութիւններն ու գնահատականները ամբողջութեամբ հերքում են պաշտօնական Բաքուի կեղծ դրոյթները: Այսպէս, ադրբեջանցի իրաւապաշտպան Արիֆ Յունուսովը գրում է. «Քաղաքը եւ նրա բնակիչները գիտակցաբար զոհաբերվեցին քաղաքական նպատակի համար» (ադրբեջանական «Զերկալո» թերթ, 1992թ. յուլիս): Թամերլան Կարաեւը, ով ժամանակին Ադրբեջանի Հանրապետութեան Գերագոյն խորհրդի նախագահն էր (այժմ Հնդկաստանում ԱՀ դեսպան), վկայում է. «Ողբերգութիւնը իրականացրել են Ադրբեջանի իշխանութիւնները», կոնկրետ` «վերեւում նստածներից ինչ-որ մէկը» (ադրբեջանական «Մուխալիֆատ» թերթ, 28 ապրիլի, 1992թ.): Հեյդար Ալիեւն ինքը խօստովանել է, որ Խոջալուի իրադարձութիւններում «մեղաւոր է նաեւ Ադրբեջանի ներկայիս ղեկավարութիւնը»: Դեռեւս 1992թ. ապրիլին, Բիլիկ-Դունյասը գործակալութեան հաղորդագրութեան համաձայն, նա ահաւոր ցինիկ մի միտք է արտայայտել. «Արիւնահեղութիւնը մեզ օգուտ կբերի: Դէպքերի ընթացքին խառնուելու հարկ չկայ»: Արդեօ՞ք Ադրբեջանի «հայրը» այս խօսքերի համար պատասխանատւութիւն է կրել: Չեխ լրագրող Յանա Մազալովան, ադրբեջանցիների անուշադրութեան պատճառով հայտնվելով մամուլի ներկայացուցիչների երկու խմբերում էլ, որոնց ցոյց էին տալիս «հայերի կողմից պղծուած դիակները», էական տարբերութիւն է նկատել վերջիններիս վիճակում: Դէպքերից անմիջապէս յետոյ լինելով դաշտում` Մազալովան դիակների վրայ վայրագութեան որեւէ հետք չի տեսել: Սակայն մի քանի օր անց լրագրողներին ներկայացրել են արդէն նկարահանումների համար «նախապատրաստուած» այլանդակուած մարմիններ: Ռուսական «Մեգապոլիս-էքսպրես» թերթը գրել է. «Չի կարելի չընդունել, որ եթէ Ադրբեջանի Ժողովրդական ճակատը հեռուն գնացող նպատակներ էր հետապնդել` հասել է դրանց: Մութալիբովը վարկաբեկված ու տապալուած է, համաշխարհային հասարակական կարծիքը ցնցված է, ադրբեջանցիներն ու նրանց եղբայրական թուրքերը հաւատացել են «Խոջալուում ադրբեջանական ժողովրդի այսպէս կոչուած ցեղասպանությանը»: Ինչպէս յայտնի է, դեռեւս փետրուարի 26-ին Խոջալուում պահւում էր 47 հայ-պատանդ, ինչի մասին ադրբեջանական ԶԼՄ-ները գիտակցաբար լռում են: Խոջալուի ազատագրումից յետոյ նրանցից մնացել էր միայն 13-ը (որոնցից վեցը` կանայք, մէկը` երեխայ), մնացած 34-ին ադրբեջանցիները տարել են անյայտ ուղղութեամբ: Առայսօր ոչ մի տեղեկություն չկայ նրանց յետագայ ճակատագրի մասին: Յայտնի է միայն մէկ բան` նրանց գիւղից հեռացրել են ռազմական գործողութեան գիշերը, սակայն Աղդամ նրանք չեն մտել: Ակնյայտ է, որ նրանք, ովքեր ցանկանում էին տպաւորութիւն ստեղծել, թէ հայերն են պղծել դիակները, առաջին հերթին այլանդակել են հենց հայ պատանդների մարմինները, որպէսզի դրանց ինքնութիւնը հնարաւոր չլինի պարզել: Հենց այդ նպատակով էլ շատ դիակների վրայից հանուել է վերնազգեստը, հենց այդ պատճառով էլ զոհերի մարմիններն անարգանքների են ենթարկուել` դրանք անճանաչելիութեան աստիճանի հասցնելով: Ելնելով վերոնշեալ փաստերից, համոզուած կարելի է ասել, որ Խոջալու գիւղի խաղաղ բնակիչների, ինչպէս նաեւ այնտեղ պահւող հայ պատանդների մահուան մէջ մեղաւոր է ադրբեջանական կողմը, որն իր սեփական ժողովրդի հանդէպ հրեշաւոր ոճիր է գործել քաղաքական խարդաւանքների պատճառով եւ իշխանութեան հասնելու համար: Ոչ ոքի համար այլեւս գաղտնիք չէ, որ Խոջալուում ադրբեջանցիների «ցեղասպանութիւնը» միֆ է, որը ստեղծուել է դեռեւս Հեյդար Ալիեւի կողմից եւ որը պաշտպանել է գահաժառանգ Ալիեւ-կրտսերը` միջազգային հանրութեան ուշադրութիւնը Սումգայիթում, Բաքւում, Կիրովաբադում եւ շատ այլ հայաբնակ վայրերում հայերի կոտորածներից շեղելու, ինչպէս նաեւ հայ խաղաղ բնակչութեան եւ սեփական ժողովրդի հանդէպ Ադրբեջանի ղեկավարութեան քաղաքական, մարդասիրական, ռազմական, տնտեսական եւ այլ քրեականորեն հետապնդւող գործողութիւնները քողարկելու նպատակով»:
  -   Քաղաքական