Հայաստանը կմասնակցի «Պինամարի էկրան 2010. արգենտինեան եւ<br /> եւրոպական կինոյի 6-րդ հանդիպում» միջազգային կինոփառատօնին<br />


Հայաստանը կմասնակցի «Պինամարի էկրան 2010. արգենտինեան եւ
եւրոպական կինոյի 6-րդ հանդիպում» միջազգային կինոփառատօնին

  • 25-02-2010 18:42:00   |   |  Մշակոյթ
ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԷՍ, 25 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 23-ին Բուենոս Այրէսի Լատինամերիկեան արուեստի թանգարանի դահլիճում կայացել է «Պինամարի էկրան 2010. արգենտինեան եւ եւրոպական կինոյի 6-րդ հանդիպում» միջազգային կինոփառատօնի բացման պաշտօնական արարողութիւնը: Արգենտինայի մշակոյթային կեանքում կարեւորագոյն այս միջոցառմանը մասնակցում էին Արգենտինայի մշակոյթի փոխնախարար Մարսելա Կարդիլլոն, Կինոյի եւ աուդիոտեսողական արուեստների ազգային ինստիտուտի նախագահ Լիլիանա Մասուրեն, Պինամարի քաղաքապետ Ռաֆայէլ դե Վիտոն, կինոփառատօնի ծրագրերի տնօրէն Կարլոս Մորելլին, արգենտինացի հանրայայտ կինոռեժիսորներ, դերասաններ, ինչպէս նաեւ` Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Յունաստանի դեսպան Միքայէլ Քրիստիդեսը, Բուենոս Այրէսում հաւատարմագրուած եւրոպական այլ երկրների դիւանագէտներ, բազմաթիւ լրագրողներ, այդ թւում` արգենտինահայ լրատվամիջոցներից: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, վեցերորդ անգամ անցկացուող Պինամարի այս տարուայ կինոփառատօնը, որը կայանալու է մարտի 6-13-ը, յատկանշական է այն առումով, որ առաջին անգամ դրան յատուկ հրաւիրեալի կարգավիճակով մասնակցելու է Հայաստանը: Ժամանակակից հայկական կինոարվեստը ներկայացուած է լինելու Յարութիւն Խաչատրեանի «Սահման» վաւերագրական ֆիլմով եւ Յովհաննէս Գալստեանի «Խճճուած զուգահեռներ» գեղարուեստական կինոնկարով: Ի դէեպ, Հ.Գալստեանը անձամբ է իր ֆիլմը ներկայացնելու արգենտինացի կինոքննադատների ու կինոհանդիսատեսի դատին: Մարտի 7-ին կինոփառատօնի շրջանակներում նշուելու է Հայաստանի օրը, որը սկսուելու է հայկական ֆիլմերի ցուցադրմամբ եւ ամփոփուելու է Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի անունից կազմակերպուած ընդունելությամբ: Միւս եւրոպական երկիրը, որ յատուկ հրաւիրեալի կարգավիճակով մասնակցում է Պինամարի 6-րդ կինոփառատօնին, Հունաստանն է:
  -   Մշակոյթ