Հայոց ցեղասպանութեան 95-րդ տարելիցին նուիրուած միջոցառում է տեղի<br /> ունենալու Նյու Եորքի Թայմս Սքվեր հրապարակում<br />


Հայոց ցեղասպանութեան 95-րդ տարելիցին նուիրուած միջոցառում է տեղի
ունենալու Նյու Եորքի Թայմս Սքվեր հրապարակում

  • 25-02-2010 18:30:00   | ԱՄՆ  |  Քաղաքական
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 25 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի 25-ին հազարաւոր ամերիկահայեր եւ նրանք, ովքեր առհասարակ դէմ են ցեղասպանությանը, կհաւաքուեն Նյու Եորքի Թայմս Սքվեր հրապարակում նշելու 20-րդ դարի առաջին ցեղասպանութեան` Հայոց Եղեռնի, 95-ամեայ տարելիցը: Այս տարուայ միջոցառումը կանցկացուի հետեւեալ խորագրի ներքոյ. «Թուրքիան է հարցը, իսկ Ամերիկան` պատասխանը»: Այս պատմական միջոցառումը յարգանքի տուրքն է Օսմանեան կայսրութեան կողմից բնաջնջուած 1.5 միլիոն նահատակուած հայերի յիշատակին: Ինչպէս տեղեկացնում է Ասպարէզը, միջոցառման կազմակերպիչն է Վարդանի ասպետներ եւ դստրեր («Knights & Daughters of Vartan») կազմակերպութիւնը: Համակազմակերպիչների թւում են ՀԲԸՄ-ն, Ամերիկայի Հայկական Համագումարը, Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը եւ Ամերիկայի Հայկական Խորհուրդը:
  -   Քաղաքական