Հայաստանի եւ Սերբիայի ԱԳՆ-ների միջեւ անցկացուել են քաղաքական<br /> խորհրդատւութիւններ<br />


Հայաստանի եւ Սերբիայի ԱԳՆ-ների միջեւ անցկացուել են քաղաքական
խորհրդատւութիւններ

  • 24-02-2010 20:46:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի եւ Սերբիայի արտաքին գործերի նախարարութիւնների միջեւ փետրուարի 24-ին Երեւանում անցկացուել են քաղաքական խորհրդատւութիւններ, որոնք հայկական կողմից վարել է ԱԳ նախարարի տեղակալ Կարինէ Ղազինեանը, սերբական կողմից` ԱԳ առաջին տեղակալ Միրկո Ստեֆանովիչը: Քննարկումներին մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի, Գիւղատնտեսութեան, Մշակոյթի նախարարութիւնների, Զարգացման հայկական գործակալութեան եւ Քաղաքացիական աւիացիայի գլխաւոր վարչութեան ներկայացուցիչները: Կողմերը քննարկել են երկկողմ յարաբերութիւններին, մասնաւորապէս, 2009թ.-ի յուլիսին Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի Հայաստան կատարած պաշտօնական այցի ընթացքում ձեռք բերուած պայմանավորվածությունների իրականացմանը, երկկողմ տնտեսական յարաբերութիւնների աշխուժացմանը եւ համատեղ ծրագրերի մշակմանը, միջազգային կազմակերպություններում երկու երկրների գործակցութեանը առնչուող հարցեր: Մտքեր են փոխանակուել արցախեան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերեալ: Կ.Ղազինեանը սերբական կողմի խնդրանքով ներկայացրել է հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի վերջին զարգացումները: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, նոյն օրը սերբական պատուիրակութեանն ընդունել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդեանը:
  -   Քաղաքական