Ուկոմը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
19-06-2026 15:07:17 | Հայաստան | Հասարակութիւն
Ucom-ը՝ որպէս տեխնոլոգիական գործընկեր, միացած է «Սթրիթ Բոլ Հայաստանի գավաթ 2026» նախաձեռնութեան, որ նպաստում է Հայաստանում սպորտի, ակտիվ ապրելակերպի եւ երիտասարդական համայնքներու զարգացմանը։ Միջոցառումներու անցկացման յաջորդ կանգառը Երեւանն է․ հունիսի 21, Ազատութեան հրապարակ, սկիզբը՝ 10։00։
STREET BALL ARMENIA Հասարակական կազմակերպութիւնը նպատակ ունի զարգացնել փողոցային սպորտի մշակոյթը Հայաստանում՝ այն հասանելի դարձնելով տարբեր համայնքներու երեխաներու ու երիտասարդներու համար: Այս տարի «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ը 6 սպորտաձեւի շուրջ համախմբում է Հայաստանի 11 քաղաքի հարյուրաւոր երեխաներու, պատանիներու եւ երիտասարդներու՝ ցոյց տալով, որ սպորտը կրնայ ապրել ոչ միայն մարզադաշտերու մէջ, այլեւ քաղաքային բաց տարածքներում, բակերում ու հրապարակներում։
Նախաձեռնութեան շրջանակում անցկացուող են բակային ֆուտբոլի 3v3, բասկետբոլի 3x3, սքեյթբորդինգի, բրեյքինգ եւ հիփ-հոփ մրցաշարեր, ինչպես նաեւ սթրիթ - մշակոյթին առնչուող այլ միջոցառումներ։ Ծրագիրը միավորում է սպորտը, երաժշտութիւնը, քաղաքային արվեստը եւ համայնքային էներգիան՝ ստեղծելով միջավայր, ուր երիտասարդները կրնան մրցիլ, շփուիլ, սովորիլ եւ ինքնարտահայտուիլ։
«Ucom-ի համար կարեւոր է աջակցիլ այն նախաձեռնութիւններուն, որոնք տեխնոլոգիական կապի նման միավորում են մարդիկ, համայնքները եւ գաղափարները։ Սթրիթ Բոլ Հայաստանը ձեւաւորած է մի հարթակ, ուր սպորտը կը դառնայ ոչ միայն մրցակցութիւն, այլեւ ընկերութիւն, ինքնավստահութիւն եւ առողջ ապրելակերպի մշակոյթ։ Մենք ուրախ ենք լինել այնտեղ, ուր կա շարժում, արագութիւն, թիմային ոգի եւ զարգացում», - նշած է Ucom-ի գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկյանը։