Իմ կարոտն իմ ժողովրդից չի հագեցել,- ասում է Սոս Սարգսեանը<br />


Իմ կարոտն իմ ժողովրդից չի հագեցել,- ասում է Սոս Սարգսեանը

  • 19-02-2010 20:30:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Սոս Սարգսեյանի 80-ամեայ յոբելեանին նուիրուած հանդիսութիւն էր կազմակերպուել Երեւանի Ազգային գրադարանում, որտեղ գրադարանի տնօրէն Դավիթ Սարգսեանը ժողովրդի կողմից շատ սիրուած դերասանին պարգեւատրեց «Յակոբ Մեղապարտի» անուան մեդալով, Ազգային գրադարանի 175-ամեակի առթիւ պատրաստուած յուշանուերով եւ նվիրեց «Արարատ» գրիք-ալբոմը, որի հեղինակ Սեմ Յովհաննիսեանը եւս ներկայ էր հանդիսութեանը: Սոս Սարգսեանն իր հերթին գրադարանին նվիրեց իր հեղինակած երկու գրքերը, յաւելելով, որ երբեւէ չեր պատկերացրել, որ իր համեստ գրքերը տեղ կգտնեն Ազգային գրադարանի պահոցներում, հայոց մեծերի կողքին, այն էլ այսօր. փետրուարի 19-ին, հանճարեղ Յովհաննէս Թումանյանի ծննդեան օրը: «Ես այն երջանիկ մարդն եմ, որ ապրել եմ գրքի դարում: Աստուածային գործ է մարդու եւ գրքի հետ շփուելը»,- նշեց Սարգսեանը: Մեծարման արարողութեանը ներկայ էին դերասաններ Կարեն Ջանիբեկյանը, Արմէն Էլբակյանը, Մայրանուշ Գրիգորեանը, «Լոռի» հայրենակցական միութեան ներկայացուցիչ Վազգէն Խաչիկեանը, արուեստի բազմաթիւ ներկայացուցիչներ: Վազգէն Խաչիկյանի բնորոշմամբ Սոս Սարգսեանն այն մարդն է, ով հայ ժողովրդին տարել է մինչեւ տիեզերք: Մայրանուշ Գրիգորեանը Սոս Սարգսեանին նվիրեց Հրաչեա Յովհաննիսեանի «Լոյս իջնի թող շիրիմին» բանաստեղծութիւնը, աւելացնելով. «Դուք արդէն դարաւոր ընկուզենի եք, առաջին անգամ էկրան բարձրանալուս համար պարտական եմ Ձեզ: Եթէ Աստծոյ դռները բաց են, ես իմ կեանքի տասը տարիները Ձեզ եմ նուիրում»: Կիսվելով իր յիշողութիւններով եւ տպավորություններով, Սոս Սարգսեանը խոստովանեց, որ ձգտում է երկու բան անել. չհեռանալ Հայաստանից, որովհետեւ ամէն մի օրը իր համար Աստծոյ նուէր է, եւ շատ շփւել ժողովրդի հետ, քանի որ իր կարոտը չի հագեցել:
  -   Մշակոյթ