Էյչ-էս-բի-սի Բանկ Հայաստանը արդէն երրորդ անգամ ճանաչուել է որպէս լաւագոյն բանկը Հայաստանում


Էյչ-էս-բի-սի Բանկ Հայաստանը արդէն երրորդ անգամ ճանաչուել է որպէս լաւագոյն բանկը Հայաստանում

  • 04-04-2011 15:44:18   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Էյչ-էս-բի-սի Բանկ Հայաստանը, Նիւ-եօրքեան «Գլոբալ Ֆայնենս» պարբերականի կողմից անցկացուող «2011թուականի Աշխարի զարգացող շուկաների լաւագոյն բանկն Ասիայում» մրցանակակարգում, արդէն երրորդ անգամ ճանաչուել է որպէս լաւագոյն բանկը Հայաստանում, իսկ Էյչ-էս-բի-սի-ն տարածաշրջանում: Յաղթողներն ընտրուել էն ակտիւների աճ, շահութաբերութիւն, ռազմավարական յարաբերութիւններ, յաճախորդների սպասարկում, մրցակցային սակագներ, ինչպէս նաեւ նոր ծառայութիւններ չափանիշներով: Տարածաշրջանի եւ 20 երկրների զարգացող շուկաներում լաւագոյն բանկի ընտրութիւնն իրականացուել է «Գլոբալ Ֆայնենս»-ի խմբագիրների, ինչպէս նաեւ ոլորտի վերլուծաբանների, ղեկավար աշխատակիցների եւ բանկային խորհրդատուների կարծիքների հիման վրայ: Հետազօտութեան արդիւնքները կհրապարակուէն «Գլոբալ Ֆայնենս» ամսագրի 2011 թուականի մայիսեան համարում: Ասթրիդ Քլիֆորդը, Էյչ-էս-բի-սի Բանկ Հայաստանի գլխաւոր գործադիր տնօրէնն ասաց. «Մենք լաւ դիրք ենք գրաւում շուկայում եւ նուիրուած ենք Հայաստանին ու մեր յաճախորդներին, ինչպէս նաեւ ուրախ ենք, որ այնպիսի ճանաչուած կազմակերպութիւն, ինչպիսին «Գլոբալ Ֆայնենս» պարբերականն է, նոյնպէս գնահատում է այդ փաստը: Ուրախ ենք մրցանակին արժանանալ մասնաւորապէս 2011 թուականին, քանի որ այս տարի բանկը տօնելու է իր 15-ամեակը Հայաստանում»: Լրացուցիչ տեղեկութիւններ. 1. Էյչ-էս-բի-սի Խումբ Էյչ-էս-բի-սի Հոլդինգս փի-էլ-սի-ն Էյչ-էս-բի-սի Խմբի հիմնադիր ընկերութիւնն է, որի գլխամասային գրասենեակը գտնւում է Լոնդոնում: Էյչ-էս-բի-սի Խումբը յաճախորդներին սպասարկում է Եւրոպայում, Ասիայում, Խաղաղօւկիանոսեան տարածաշրջանում, Հիւսիսային եւ Հարաւային Ամերիկայում, Մերձաւոր Արեւելքում եւ Աֆրիկայում գտնուող 87 երկրներում գործող շուրջ 7500 գրասենեակների միջոցով: Էյչ-էս-բի-սի Խումբը, որի ակտիւները 2010թ. դեկտեմμերի 31-ի դրութեամμ, կազմել էն 2,455 միլիարդ ԱՄՆ դոլար, հանդիսանում է աշխարհի μանկային եւ ֆինանսական ծառայութիւններ տրամադրող խոշորագոյն հաստատութիւններից մէկը: Այսօր աշխարհում Էյչ-էս-բի-սի-ն հանդէս է գալիս «ձեր μանկն ամբողջ աշխարհում» կարգախօսով: 2. Էյչ-էս-բի-սի Բանկ Հայաստան ՓԲԸ Էյչ-էս-բի-սի Բանկ Հայաստան Փբը-ն առաջին միջազգային բանկն է Հայաստանում, որը բացուել է 1996 թուականին: Բանկի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է Էյչ-էս-բի-սի Խմբին, իսկ մնացած 30 տոկոսը սփիւռքահայ ներդրողներին: Բանկն առաջարկում է բազմատեսակ ծառայութիւններ ֆիզիկական եւ իրաւաբանական անձ հանդիսացող յաճախորդներին, այդ թւում անհատական վարկային ծառայութիւններ, առեւտրավարկային ծառայութիւններ, ինչպէս նաեւ ֆինանսական շուկայում գործառնութիւններ: Շնորհիւ Էյչ-էս-բի-սի-ի 87 երկիր եւ տարածաշրջան ընդգրկող ցանցի, միակ բանկն է որ կարողանում է իր յաճախորդներին իրապէս միջազգային ծառայութիւններ մատուցել: Էյչ-էս-բի-սի Բանկ Հայաստան Փբը-ը շուկայում հանդիսանում է առաջատար բանկերից: Այն ունի 8 մասնաճիւղ եւ գրասենեակ Երեւանում, ինչպէս նաեւ աւելի քան 50 բանկոմատ: Բանկի յաճախորդները կարող էն մասնաճիւղերի, բանկոմատների, հեռախօսային եւ ինտերնետային բանկային ծառայութիւնների միջեւ ընտրութեան կատարել: Որպէս սոցիալապէս պատասխանատու կազմակերպութիւն` Էյչ-էս-բի-սի Բանկ Հայաստան Փբը-ն մշտապէս ներդրումներ է կատարում կորպորատիւ պատասխանատուութեան ծրագրերում, որոնք ուղղուած էն անապահով խաւի կարիքաւոր երեխաներին կրթութեան հնարաւորութիւն ընձեռելուն եւ շրջակայ միջավայրին:
  -   Տնտեսութիւն