Աւարտուեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական<br /> այցը Երուսաղեմ<br />


Աւարտուեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական
այցը Երուսաղեմ

  • 18-02-2010 18:36:00   |   |  Հասարակութիւն
ԵՐՈՒՍԱՂԵՄ, 18 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 15-16-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այց է կատարել Երուսաղեմ: Թելավիվի Բեն Հուրյոն օդանավակայանում Գարեգին Բ Հայրապետին դիմաւորել են Երուսաղեմի հայոց պատրիարքութեան միաբանները, Իսրայելի իշխանութիւնների, հայկական համայնքի ներկայացուցիչներ: Երեկոյեան Երուսաղեմի հայոց միաբանութիւնը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետութեամբ նշել է Թորգոմ պատրիարքի գահակալութեան` 20, քահանայության` 70 եւ ծննդեան 91-ամեակը: Հանդիսութեանը մասնակցում էին Ղպտի, լատին, յոյն ուղղափառ, այլ եկեղեցիների ներկայացուցիչներ: Ըստ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգի հաղորդագրութեան, փետրուարի 16-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ շարունակուել է պատրիարքարանի միաբանական ժողովը: Քննարկուել են Սուրբ երկրում Հայ եկեղեցու ունեցուածքի պահպանման ու տնօրինման, ինչպէս նաեւ Երուսաղեմի Հայոց պատրիարքութեան առջեւ ծառացած այլ խնդիրներ: Ամենայն Հայոց Հայրապետը եւ նրան ուղեկցող պատուիրակութեան անդամներն այցելել են Ս. Հարության տաճար` խոնարհվելու եւ իրենց ուխտը նորոգելու Տիրոջ գերեզմանի առջեւ:
  -   Հասարակութիւն