Անգլիական Հայ Վիքըմ քաղաքում բացուել է հայկական<br /> մանրանկարների ցուցահանդէս<br />


Անգլիական Հայ Վիքըմ քաղաքում բացուել է հայկական
մանրանկարների ցուցահանդէս

  • 18-02-2010 17:30:00   |   |  Մշակոյթ
ՀԱՅ ՎԻՔԸՄ, 18 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հայ մշակոյթի ժառանգութեան ասպեկտներ» (Aspects of Armenian Cultural Heritage) ծրագրի շրջանակում անգլիական Հայ Վիքըմ քաղաքի գրադարանում փետրուարի 17-ին տեղի է ունեցել «Կեանքի ծառ» (Tree of life) եւ «Նկարազարդ ձեռագրեր» (Illuminated Manuscripts) խորագրով ցուցահանդէսի բացման արարողութիւնը: Ցուցահանդէսը Միացեալ Թագավորությունում Հայաստանի դեսպանութեան հովանու ներքոյ կազմակերպել են «The Chiltern-Armenian» ընկերութիւնը եւ Հայ Վիքըմի գրադարանը: Ցուցահանդէսում ներկայացուած են հայկական մանրանկարների աւելի քան 115 լուսանկարներ: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, ցուցահանդէսի բացման արարողութեանը մասնակցել են Հայաստանի դեսպան Վահէ Գաբրիէլեանը, «The Chiltern-Armenia» ընկերութեան նախագահ Օդեթ Բազիլը, Հայ Վիքըմի փոխքաղաքապետ Մուհամեդ Աբդուլ Քարիմը, Քաղաքների քույրացման ասոցիացիայի նախագահ Էրոլ Բեյքրը, տեղական մամուլի, հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ` տեղացի գրասերներ եւ արվեստասերներ: Վ.Գաբրիէլեանը նշել է, որ ցուցահանդէսը Հայ Վիքըմում իրականացyող հերթական մշակոյթային միջոցառումն է, որ ներկայացնում է Հայաստանը, եւ տեղի է ունենում այս քաղաքի եւ Հայաստանի Իջեւան եւ Դիլիջան քաղաքների քույրացման` 2006թ.-ին դեկտեմբերին սկիզբ առած գործընթացի շրջանակում: Նա հոյս է յայտնել, որ միմեանց մշակոյթին ծանօթանալու հնարաւորութիւններ տուող միջոցառումները ոչ միայն կհանգեցնեն մօտ ապագայում քույրացման պայմանագրերի ստորագրմանը, այլեւ կակտիւացնեն Հայաստանի եւ Միացեալ Թագաւորութեան շրջանների միջեւ համագործակցութիւնը: Դեսպանը բարձր է գնահատել Չիլթերնի փոքրաթիվ հայ համայնքի` այս ուղղութեամբ իրականացyող ակտիւ գործունէութիւնը եւ Հայ Վիքըմ քաղաքի տեղական իշխանութիւնների մշտական աջակցութիւնը կազմակերպութեանն ու Հայաստանի դեսպանութեան նախաձեռնություններին: Ցուցահանդէսը գործելու է լինելու մինչեւ փետրուարի 28-ը:
  -   Մշակոյթ