Բանաստեղծ Վահէ Արսենի «Կանաչ աստուածների վերադարձը»<br /> թարգմանվել է հոլանդերեն<br />


Բանաստեղծ Վահէ Արսենի «Կանաչ աստուածների վերադարձը»
թարգմանվել է հոլանդերեն

  • 17-02-2010 20:10:00   |   |  Մշակոյթ
ՄԱԱՍԼՈՅՍ, 17 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հոլանդիայի Մաասլոյս քաղաքի մշակոյթային կենտրոնում տեղի է ունեցել հայ բանաստեղծ Վահէ Արսենի «Կանաչ աստուածների վերադարձը» ժողովածուի հոլանդերեն թարգմանության շնորհանդէսը, տեղեկացնում է radiovatikana.org կայքէջը: Ելոյթ են ունեցել ժողովածուի թարգմանիչ Աննա Մարիա Մարտիրոսեան-Մատտաարը, կենտրոնի տնօրէնը եւ Լա Հեյում Հայաստանի հիւպատոս Արշակ Մանուկեանը: Գրքի թարգմանության առթիւ Վահէ Արսէնին շնորհուել է հոլանդական լաւագոյն երիտասարդ բանաստեղծների` Չեմփ-2010 ամենամեայ մրցանակը, իսկ հյուպատոսությանը` հոլանդերեն լեզւով տպագրված բանաստեղծութիւնների ժողովածուի առաջին օրինակը: Հաղորդագրութիւնից տեղեկանում ենք, որ բանաստեղծութիւնների այս ժողովածուն` վերջին տասնամեակներում հոլանդերեն թարգմանված առաջին գիրքն է: Ի դէեպ, Աննա Մարիա Մարտիրոսեան-Մատտաարը հոլանդերեն թարգմանել է նաեւ «Սասունցի Դավիթ» դյուցազներգությունը, որը լոյս կտեսնի ապրիլ ամսին:
  -   Մշակոյթ