Հայաստանում 2009թ.-ի ընթացքում գրանցուած եւ բացայայտուած<br /> հանցագործությունների թւով առաջին տեղում Երեւանն է<br />


Հայաստանում 2009թ.-ի ընթացքում գրանցուած եւ բացայայտուած
հանցագործությունների թւով առաջին տեղում Երեւանն է

  • 17-02-2010 14:22:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում 2009թ.-ի ընթացքում գրանցուած եւ բացայայտուած հանցագործությունների թւով առաջին տեղում Երեւանն է, որտեղ գրանցուել է 7028 հանցագործութիւն, որից բացայայտուել է 4466-ը: Երկրորդ տեղում Լոռու մարզն է, որտեղ գրանցուած 1322 հանցագործություններից բացայայտուել են 1042-ը: Ըստ ՀՀ Ոստիկանութեան մամլոյ ծառայութեան, նախորդ տարուայ համեմատութեամբ 2009թ.-ին Երեւանում հանցագործությունների թիւն աճել է 2210-ով, Լոռու մարզում` 520-ով: Միաժամանակ աճել է բացայայտումների թիւը: Երեւանում բացայայտումներն աճել են 45,9 տոկոսով, իսկ Լոռու մարզում` 64,8 տոկոսով: 2009թ.-ի ընթացքում Երեւանում քրէական հետախուզութեան գծով հանցագործությունների համեմատաբար բարձր աճ է գրանցուել Կենտրոն համայնքում. ոստիկանութեան Կենտրոնականի բաժնում գրանցուել է հանցագործութեան 1377 դէպք, որից բացայայտուել է 898-ը: Երկրորդ տեղում Արաբկիր համայնքն է, որտեղ հանցագործութեան 519 դէպք է գրանցուել, բացայայտուել է 263-ը:
  -   Հասարակութիւն