Օլիմպիական խաղերում տեղի ունեցած տղամարդկանց 15 կմ եւ<br /> կանանց 10 կմ դահուկավազքի մրցումներին մասնակցել են նաեւ<br /> Հայաստանի ներկայացուցիչները<br />


Օլիմպիական խաղերում տեղի ունեցած տղամարդկանց 15 կմ եւ
կանանց 10 կմ դահուկավազքի մրցումներին մասնակցել են նաեւ
Հայաստանի ներկայացուցիչները

  • 16-02-2010 19:52:00   | Կանադա  |  Սպորտ
 ՎԱՆԿՈՒՎԵՐ, 16 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վանկուվերում (Կանադա) ընթացող ձմեռային 21-րդ օլիմպիական խաղերում փետրուարի 15-ին տեղի են ունեցել տղամարդկանց 15 կմ եւ կանանց 10 կմ ազատ ոճի դահուկավազքի մրցումները, որոնց մասնակցեք են նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ, 17-ամեայ աշոցքցի Սերգեյ Միքայելեանը եւ գիւմրեցի Քրիստինե Խաչատրեանը: Ս.Միքայելեանը 96 մասնակիցների պայքարում գրաւեց 70-րդ տեղը` դահուկուղին յաղթահարելով 37 րոպե 58,9 վրկ-ում: Չեմպիոնի կոչմանն արժանացավ 23-ամեայ շվեյցարացի Դարիո Կոլոնիեն (33 րոպե 36,3 վրկ): 78 կին դահուկորդների պայքարում Ք.Խաչատրեանը ցոյց է տուել 76-րդ արդիւնքը` 10 կմ-ն յաղթահարելով 34 րոպե 17,5 վրկ-ում: Օլիմպիական ոսկէ մեդալին արժանացել է 22-ամեայ շվեդուհի Շառլոտ Կալլան (24 րոպե 58,4 վրկ):
  -   Սպորտ