«Աէրոֆլոտ-օփեն» գերմրցաշարում անցկացուել է եօթերորդ փուլի
հանդիպումները
16-02-2010 13:42:00 | Ռուսաստան | Սպորտ
ՄՈՍԿՈՒԱ, 16 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկուայում անցկացուող
«Աէրոֆլոտ-օփեն»-ի A1 մրցաշարում եօթ փուլից յետոյ աղիւսակը 5-ական
միաւորով գլխաւորում են Բորիս Գրաչեւը, Յան Նեպոմնյաշչին
(Ռուսաստան), Բորիս Սավչենկոն (Ուկրաինա), Լե Քան Լիմը եւ Նգուեն
Նգոկ Թրոնգը (Վիետնամ): Գաբրիէլ Սարգսեանը, Արման Փաշիկյանը եւ
Սերգեյ Գրիգորյանցն ունեն 4-ական, Զաւէն Անդրիասեանը, Հրանտ
Մելքումեանը` 3,5-ական միաւոր:
A2 մրցաշարում Արթուր Գաբրիէլեանը վաստակել է 5 միաւոր եւ
առաջատարից` Ալեքսեյ Պրիդորոժնուց (Ռուսաստան), յետ է մնում կէս
միաւորով: Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Գ. Պետրոսեանը ունեն 4-ական,
Մելիքսեթ Խաչիյանը` 3,5 միաւոր:
C մրցաշարում, որտեղ խաղացվել է ութ փուլ, աղիւսակը 6,5-ական
միաւորով գլխաւորում են Դավիթ Շահինեանը եւ Էդուարդ Խատոեւը
(Ռուսաստան): Աշոտ Աւետիսեանը եւ Էդուարդ Բարսամյանը նրանցից յետ են
մնում կէսական միաւորով: Այս խմբում մնացել է խաղալու մէկ փուլ: