Նյու Եորքի Շուշի պարախումբը համերգներով հանդէս է գալու<br /> Միջին Արեւելքում<br />


Նյու Եորքի Շուշի պարախումբը համերգներով հանդէս է գալու
Միջին Արեւելքում

  • 14-02-2010 18:21:00   | ԱՄՆ  |  Մշակոյթ
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 12 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Նյու Եորքի «Շուշի» պարախմբի 45 անդամներն իրենց հարազատների հետ յուլիսին այցելելու են Ամման, Սիրիա եւ Լիբանան,- հաղորդում է «Մարմարան»: Խմբի ղեկավարը եւ պարուսույցը Սեդա Փասքափյան-Քանթարճյանն է, որը նաեւ «Շուշիի» հիմնադիրն է: Հաղորդագրութիւնից տեղեկանում ենք, որ Միջին Արեւելքում պարախմբին միանալու են Լոս Անջելէսի յայտնի երգիչներ Հովիկ Գրիգորեանը, Արմէն Յովհաննիսեանը, Սալբի Մայիլեանը եւ երաժշտական ղեկավար Անդրանիկ Մուրադեանը: Առաջին համերգը տեղի է ունենալու Ամմանի Էլ Հիւսէին կենտրոնում, Էլ-Վաթան ակումբում: Այնուհետեւ` յուլիսի 8-ին դամասկոսի Օպերային թատրոնում, յուլիսի 10-ին Հալեպի բերդում եւ յուլիսի 16-ին Բեյրութի «Էմիլ Լահուդ» համալիրում: Վերջին երեք ելոյթները կազմակերպուելու են Բարեգործական-Հայ Երիտասարդական ընկերութիւնների տեղական վարչութեան նախաձեռնութեամբ:
  -   Մշակոյթ