Անցկացուել են «Աէրոֆլոտ-օփեն»-ի 3-րդ փուլի հանդիպումները<br />


Անցկացուել են «Աէրոֆլոտ-օփեն»-ի 3-րդ փուլի հանդիպումները

  • 12-02-2010 20:54:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՄՈՍԿՈՒԱ, 12 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկուայում անցկացուող «Աէրոֆլոտ-օփեն»-ի A1 մրցաշարում երեք փուլից յետոյ 3 միաւորով առաջատարն է Լե Քան Լիմը (Վիետնամ): Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումեանը, Սերգեյ Գրիգորեանցը ունեն 2-ական, Գաբրիէլ Սարգսեանը` 1,5, Զաւէն Անդրիասեանը` 1 միաւոր: A2 մրցաշարում առաջատարներից մէկը Արթուր Գաբրիէլեանն է` 2,5 միաւորով: Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Գ. Պետրոսեանը, Մելիքսեթ Խաչիյանը նրանից յետ են մնում կէս միաւորով: B մրցաշարում չորս փուլից յետոյ Տիգրան Սիմոնեանը վաստակել է 3 միաւոր եւ առաջատարներից յետ է մնում կէս միաւորով: C մրցաշարում յաջող են խաղում Դավիթ Շահինեանը եւ Լեւոն Քարամյանը, որոնք շահել են խաղացած բոլոր չորս պարտիաները եւ ընթանում են առջեւից:
  -   Սպորտ