Փետրուարի 12-ին լրանում է Հրանտ Մաթեւոսեանի ծննդեան<br /> 75-ամեակը<br />


Փետրուարի 12-ին լրանում է Հրանտ Մաթեւոսեանի ծննդեան
75-ամեակը

  • 12-02-2010 17:06:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 12-ին լրանում է հայ մեծանուն գրող Հրանտ Մաթեւոսեանի ծննդեան 75-ամեակը: Այդ առթիւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանն այցելել է Կոմիտասի անուան պանթեոն` յարգանքի տուրք մատուցելու մեծանուն գրողի յիշատակին: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, տաղանդաշատ գրողի յիշատակը յարգելու էին եկել նրա գրչի սիրահարները` մտաւորականներ, քաղաքական գործիչներ, արուեստագէտներ, գրողներ, դերասաններ, ուսուցիչներ եւ աշակերտներ: Ելոյթով հանդէս են եկել Գրողների միութեան նախագահ Լեւոն Անանեանը եւ հրապարակախօս Զորի Բալայեանը, իսկ դերասան Ազատ Գասպարեանը եւ Հրանտ Մաթեւոսեանի անուան դպրոցի սաները հատուածներ են ներկայացրել մեծանուն գրողի ստեղծագործություններից:
  -   Մշակոյթ