Սահակեան-Նունյան վարժարանը միջվարժարանային երաժշտական<br /> փառատոն է կազմակերպելու<br />


Սահակեան-Նունյան վարժարանը միջվարժարանային երաժշտական
փառատոն է կազմակերպելու

  • 11-02-2010 18:21:00   |   |  Մշակոյթ
ՍՏԱՄԲՈՒԼ, 11 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Փետրուարի 19-ին, Միութեան «Հրաչեա Աճառեան» սրահում, Սահակեան-Նունյան վարժարանների նախաձեռնութեամբ կազմակերպուելու է միջվարժարանային երաժշտական փառատոն, հաղորդում է «Մարմարան»: Փառատօնին` մեներգերով ու խմբերգերով, իրենց մասնակցութիւնն են բերելու քաղաքի 14 վարժարանների աշակերտները: Իւրաքանչիւր վարժարան ներկայացնելու է մէկ հայերէն երգ: Երգիչներին նվագակցելու է նուագախումբը` երգեհոնով եւ դաշնամուրով: Փառատոնի ընթացքում հիշատակվելու են անմահ Կոմիտասը, պոլսահայ կոմպոզիտորներ Սիրվարդ Գարամանուկը եւ Ժիրայր Արսլանյանցը: Փառատոնի կարգախօսը լինելու է «Հայերէն երգենք ամբողջ աշխարհում»: Փառատոնը մրցակցային բնոյթ չի կրելու:
  -   Մշակոյթ