ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարը մասնակցում է «ԱՐՄԵՔՍ 2010»<br /> միջազգային համաժողովին<br />


ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարը մասնակցում է «ԱՐՄԵՔՍ 2010»
միջազգային համաժողովին

  • 10-02-2010 20:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգէն Սարգսեանը մասնակցում է Իրանի Իսլամական Հանրապետութիւնում փետրուարի 9-10-ը անցկացուող «Ներդրումային եւ առեւտրային հնարաւորութիւնները Հայաստանում» թեմայով` «ԱՐՄԵՔՍ 2010» միջազգային համաժողովին: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարութիւնից, միջոցառման նպատակը Հայաստանի Հանրապետութեան տնտեսութեան ներդրումային մեծ ունակութիւն ունեցող բնագաւառների ներկայացումն է եւ համագործակցութեան նոր եզրերի ի յայտ բերումը: Ներդրումային ծրագրերի հետ կապուած Գ.Սարգսեանն անդրադարձել է տրանսպորտի եւ հաղորդակցութեան բնագաւառներին նշելով, որ այդ երկու ճիւղերը մեծ դեր ունեն տնտեսութեան ընդհանուր զարգացման գործում: Մասնաւորապէս, նախարարն առանձնացրել է «Հիւսիս-Հարաւ» աւտոմոբիլային ճանապարհի կառուցման եւ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման նախագծերը: Գ.Սարգսեանը նշել է, որ երկու բարեկամական երկրների միջեւ ուղիղ երկաթուղային կապի ստեղծումը կհանդիսանայ ոչ միայն խթանիչ ուժ երկկողմ բեռնաշրջանառութեան համար, այլեւ կկապի Պարսից Ծոցի եւ Սեւ ծովի խոշորագոյն նաւահանգիստները` հնարաւորութիւն ստեղծելով անհամեմատ մեծացնել Իրանի եւ Հայաստանի տարանացիկ նշանակութիւնը, իսկ «Հիւսիս-Հարաւ» աւտոմոբիլային ճանապարհի կառուցումը կբարձրացնի ներկայիս գործող Իրանի հետ սահմանամերձ Մեղրի քաղաքից մինչեւ վրացական Փոթի եւ Բաթումի նաւահանգիստներ տանող աւտոմոբիլային ճանապարհի թէ' որակը եւ թէ' թողունակությունը: Գ.Սարգսեանը մանրամասն ներկայացրել է երկու նախագծերի իրականացման ընթացքը եւ պատրաստակամութիւն յայտնել քննարկելու իրանական ընկերութիւնների մասնակցութիւնը նախագծերի իրականացման բոլոր փուլերին:
  -   Տնտեսութիւն