Ս. Ղեւոնդեանց քահանաների տոնը նշուվել է Պոլսի Աթոռանիստ<br /> մայր եկեղեցում<br />


Ս. Ղեւոնդեանց քահանաների տոնը նշուվել է Պոլսի Աթոռանիստ
մայր եկեղեցում

  • 10-02-2010 19:30:00   |   |  Հասարակութիւն
ՍՏԱՄԲՈՒԼ, 10 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Գումգաբուի Աթոռանիստ մայր եկեղեցում աւանդաբար նշւում է Սուրբ Ղեւոնդեանց քահանաների տոնը,- հաղորդում է «Մարմարան»: Արարողութիւնը հանդիսապետել է Պատրիարքական փոխանորդ Շահան արքեպիսկոպոս Սվաճեանը: Առաւօտեան Սուրբ պատարագի շարականներն ու երգերը կատարել են քահանա հայրերը: Սուրբ պատարագը մատուցել է Գրիգոր քահանա Տամատյանը: Պատարագի աւարտին, Շահան սրբազանի նախագահութեամբ կատարուել է հոգեհանգստի պաշտօն` հանգուցեալ հայ հոգեւորականների յիշատակին, որոնք հաւատքով եւ համբերութեամբ հետեւել են Սուրբ Ղեւոնդեանց քահանաների կեանքին եւ օրինակին:
  -   Հասարակութիւն