Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիւը 2009թ.-ին աճել է 3%-ով<br />


Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիւը 2009թ.-ին աճել է 3%-ով

  • 05-02-2010 18:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: 2009թ.-ին Հայաստան է այցելել 575 հազար 281 զբօսաշրջիկ, ինչը 2008թ.-ի համեմատ 3%-ով աւելի է: Ինչպէս փետրուարի 5-ի ասուլիսում յայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարութեան Զբօսաշրջութեան եւ տարածքային տնտեսական զարգացման վարչութեան պետ Մեխակ Ապրեսեանը, Զբօսաշրջութեան համաշխարհային կազմակերպութեան տուեալներով, համաշխարհային զբոսաշրջությունը նախորդ տարում կրճատուել է 4%-ով, իսկ 2008թ.-ին արձանագրուել էր 2%-ի աճ: Մ.Ապրեսեանի խօսքերով, Հայաստան այցելողների մօտ 60%-ը սփյուռաքահայեր են: Բացի դրանից, զբոսաշրջիկներ Հայաստան են գալիս հիմնականում ԱՊՀ-ից, մասնաւորպէս, Ռուսաստանից եւ Վրաստանից, ինչպէս նաեւ Եւրամիութեան երկրներից, Իրանից եւ ԱՄՆ-ից: Նա միաժամանակ նշեց, որ վերջին տարիներին աշխարհագրութիւնը գնալով ընդլայնվում է. սկսել են Հայաստան այցելել զբոսաշրջիկներ Հեռաւոր Արեւելքի եւ Սկանդինաւեան երկրներից, նախորդ տարի Հայաստան են եկել նաեւ զբոսաշրջիկներ Թուրքիայից: Ըստ Մ.Ապրեսեանի, 2009թ.-ին յատկապէս աւելացել է Իրանից եկող զբոսաշրջիկների թիւը: Ոլորտի պատասխանատուի կանխատեսումներով, այս տարի Հայաստանի զբոսաշրջությունը շուրջ 5%-անոց աճ կունենայ: Ըստ վարչութեան պետի, նախորդ տարի Հայաստանից զբոսաշրջային նպատակներով մեկնել է 526 հազար մարդ, ինչը 2008թ.-ի համեմատ 1,5-2%-ով աւելի է: «Հայաստանից հիմնականում գնում են եւրոպական երկրներ, նաեւ հեռաւոր երկրներ, դա կախուած է հնարաւորութիւններից: Սակայն հիմնականում հայաստանցիները նախընտրում են ծովային հանգիստ առաջարկող երկրները»,- ընդգծեց Մ.Ապրեսեանը: Նրա խօսքերով, Հայաստանի կառավարութեան կողմից հաստատուած Զբօսաշրջութեան հայեցակարգով նախատեսւում է մինչեւ 2020թ.-ը ոլորտի զարգացման համար ներդնել 2,5-3 մլրդ դրամ, որից 700 մլն-ը` պետութեան, մնացածը` մասնաւոր հատուածի կողմից:
  -   Հասարակութիւն