Հայաստանում քաղցկեղով հիւանդացութեան դէպքերը տարեկան աճում<br /> են 2-4%-ով<br />


Հայաստանում քաղցկեղով հիւանդացութեան դէպքերը տարեկան աճում
են 2-4%-ով

  • 04-02-2010 20:02:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 4-ը նշւում է որպէս Քաղցկեղի դէմ պայքարի համաշխարհային օր: Ըստ պաշտօնական տուեալների, աշխարհում տարեկան 12 մլն մարդու մօտ ախտորոշւում է քաղցկեղ հիւանդութիւն, իսկ 7 մլն մարդ մահանում է այդ հիւանդութիւնից: Ինչպէս լրագրողների հետ նոյն օրուայ հանդիպմանը յայտնեց ՀՀ Ուռուցքաբանութեան ազգային կենտրոնի փոխտնօրեն, գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Բազիկեանը, Հայաստանում տարեկան քաղցկեղով են հիւանդանում շուրջ 7 000 մարդ, մահանում` մօտ 5 000-ը: Նա նաեւ նշեց, որ ինչպէս ողջ աշխարհում, այնպէս էլ Հայաստանում քաղցկեղով հիւանդացութեան դէպքերը տարեկան աճում են 2-4%-ով: Ներկայումս ընդհանուր առմամբ հաշւառուած են 29 000 այդպիսի հիւանդներ: Ըստ Գ.Բազիկեանի, քաղցկեղի յաջող բուժման հաւանականութիւնը հիւանդութեան առաջին փուլում կազմում է 90-95%, 2-րդ փուլում` 50-55%, իսկ 3-4-րդ փուլերում` ընդամէնը 10-15%: Սակայն Հայաստանում հիւանդների մօտ 40-45%-ը բժշկին ուշ է դիմում: «Ցավոք Հայաստանում մարդիկ անտեսում են առողջական խնդիրները եւ ժամանակին չեն դիմում բժշկի»,- ասաց նա: Մինչդեռ ՀՀ Առողջապահութեան նախարարութեան որոշման համաձայն պետպատուէրի շրջանակներում հիւանդութեան առաջին փուլում հիւանդը հնարաւորութիւն ունի ստանալու անվճար բուժօգնութիւն:
  -   Հասարակութիւն