Կաշառք ստանալու պահին ձերբակալուել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցը


Կաշառք ստանալու պահին ձերբակալուել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցը

  • 01-04-2011 20:58:56   | Հայաստան  |  Հասարակութիւն
Ապրիլի 1-ին Ազգային անվտանգութեան ծառայութեան մարմինների կողմից ձեռնարկուած օպերատիւ-հետախուզական միջոցառումների արդիւնքում կաշառք ստանալու պահին ձերբակալուել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետութեան ու քաղաքաշինութեան վարչութեան բաժնի պետի ժամանակաւոր պաշտօնակատար Արթուր Ստեփանոսեանը: Վերջինս Երեւանի բնակչի տանը կից ապօրինի զբաղեցրած տարածքը օրինականացնելու համար պահանջել եւ ստացել է նրանից 1000 ԱՄՆ դոլար գումար: Ըստ ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնի, փաստի առթիւ յարուցուած քրէական գործի նախաքննութիւնը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչութիւնը:
  -   Հասարակութիւն