Ռազմական տեխնոլոգիաների զարգացումը սերտօրէն կապուած է տեղեկատուական տեխնոլոգիաների ձեռքբերումների հետ
01-04-2011 20:52:02 | Հայաստան | Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնում ապրիլի 1-ին կայացել է Տեղեկատուական տեխնոլոգիաների ձեռնարկութիւնների միութեան վարչութեան անդամների հանդիպումը նախարար Սեյրան Օհանեանի հետ: Քննարկուել էն Հայաստանում գործող տեղեկատուական տեխնոլոգիաների առաջատար ձեռնարկութիւնների ու պաշտպանութեան նախարարութեան համագործակցութեան հեռանկարները:
Տեղեկատուական տեխնոլոգիաների ձեռնարկութիւնների միութեան վարչութեան անդամները պաշտպանութեան նախարարին էն ներկայացրել համագործակցութեան շուրջ գործնական առաջարկութիւններ եւ պատրաստակամութիւն յայտնել` տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտում իրենց նուաճումները ի սպաս դնել պետութեան պաշտպանական կարողութիւնների զարգացման գործին:
Կարեւորելով բարձր տեխնոլոգիական նուաճումների ներդրումը պաշտպանական համակարգում` Սեյրան Օհանեանը նշել է. «Ռազմական տեխնոլոգիաների զարգացումը, որը կարող է էապէս բարձրացնել մեր բանակի կարողութիւններն ու մարտունակութիւնը, սերտօրէն կապուած է տեղեկատուական տեխնոլոգիաների, մասնաւորապէս` նորարարական ձեռքբերումների հետ»:
Հանդիպման ընթացքում համաձայնութիւն է ձեռքբերուել յետագայ աշխատանքները շարունակել առանձին աշխատանքային խմբերով` ձեւաւորելով պաշտպանութեան նախարարութեան եւ տեղեկատուական տեխնոլոգիաների ձեռնարկութիւնների համագործակցութեան համալիր ծրագիր: