Ստորագրուել է համաձայնագիր «Մոսկուայի կառավարութեան եւ<br /> Երեւանի քաղաքապետարանի միջեւ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական,<br /> հումանիտար ոլորտներում համագործակցութեան մասին»<br />


Ստորագրուել է համաձայնագիր «Մոսկուայի կառավարութեան եւ
Երեւանի քաղաքապետարանի միջեւ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական,
հումանիտար ոլորտներում համագործակցութեան մասին»

  • 29-01-2010 21:34:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 29-ին պաշտօնական այցով Երեւան ժամանած Մոսկուայի քաղաքապետ Եուրի Լուժկովի եւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարեանի նոյն օրը կայացած հանդիպմանը քննարկուել են Մոսկուայի եւ Երեւանի 2008-2011թթ.-ի համագործակցութեան ծրագրի կատարման ընթացքին վերաբերող, ինչպէս նաեւ երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող մի շարք հարցեր: Ըստ Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, այնուհետեւ Երեւանի Կենտրոն եւ Մոսկուայի Կենտրոնական, ինչպէս նաեւ Աւան եւ Մոսկուայի Հիւսիսային վարչական շրջանների միջեւ ստորագրուել են համագործակցութեան ծրագրեր` կրթութեան, մշակոյթի, սպորտի, բարեկարգման, կանաչապատման եւ քաղաքային տնտեսութեան մի շարք այլ ոլորտներում: Գ.Բեգլարեանն ու Յու.Լուժկովը ստորագրել են համաձայնագիր «Մոսկուայի կառավարութեան եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար ոլորտներում համագործակցութեան մասին»: Գ.Բեգլարեանը կարեւորել է համագործակցութիւնը տեղական ինքնակառավարման ոլորտում: «Երեւանի եւ Մոսկուայի յարաբերութիւններում առանձնայատուկ տեղ է գրաւում տնտեսական եւ մշակոյթային կապերի կայուն զարգացումը: Առաջիկայի համար մեր հիմնական խնդիրն է ձեռքբերումների պահպանումն ու նոր որոշակի ծրագրերի իրականացումը: Վերջին տարիներին զգալի աշխատանք արդէն կատարուել է, բայց մենք տարբեր ոլորտներում համագործակցութեան ամրապնդման մեծ պոտենցիալ եւ հեռանկար ունենք»,- նշել է նա: Իր հերթին Յու.Լուժկովն ընդգծել է, որ նախկին խորհրդային երկրների տարածքում Ռուսաստանի մայրաքաղաքն առաւել սերտօրէն համագործակցում է Երեւանի հետ: Նա տեղեկացրել է, որ Մոսկուայում մեծածախ առեւտրի կենտրոն հիմնելու ծրագիր կայ, որը կնպաստի հայկական աւանդական ապրանքների իրացմանը արտաքին շուկայում:
  -   Հասարակութիւն