Թբիլիսիում բացուեց «Արի Տուն» ծրագրի մասնակցի «Մայր<br /> հայրենիքն իմ աչքերով» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդէսը<br />


Թբիլիսիում բացուեց «Արի Տուն» ծրագրի մասնակցի «Մայր
հայրենիքն իմ աչքերով» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդէսը

  • 27-01-2010 18:00:00   |   |  Մշակոյթ
ԹԲԻԼԻՍԻ, 27 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՀՀ Սփիւռքի նախարարութեան «Արի Տուն» համահայկական ծրագրի մասնակից` թբիլիսաբնակ Ալբերտ Մերաբովի «Մայր հայրենիքն իմ աչքերով» խորագիրը կրող լուսանկարչական աշխատանքների առաջին անհատական ցուցահանդէսը բացուեց Թբիլիսիի «Կովկասեան Տուն» Վրաստանի մշակոյթային կապերի կենտրոնում: Ինչպէս տեղեկացնում է «Հայերն Այսօր»_ի թղթակիցը Թբիլիսիից, ներկայացուած շուրջ 30 աշխատանքները նուիրուած են Հայաստանի տեսարժան վայրերին եւ պատմամշակութային արժէք ներկայացնող կոթողներին, որոնք սկսնակ լուսանկարիչ Ալբերտ Մերաբովը 2009 թուականի օգոստոս ամսին «Արի Տուն» ծրագրի շրջանակներում առաջին անգամ այցելելով Մայր Հայրենիք, ֆիքսել էր սեփական ֆոտոխցիկով: Ցուցահանդէսը բացուեց ՀՀ Սփիւռքի նախարարութեան կողմից Ալբերտ Մերաբովին ուղղուած շնորհակալագրի ընթերցմամբ: Ցուցահանդէսի ժամանակ Ալբերտ Մերաբովի եւ նրա հոր` երաժիշտ Ռոբերտ Մերաբովի կատարմամբ հնչեցին հայ ժողովրդական եւ դասական երաժշտութեան լաւագոյն գործերը: Նման միջոցառման անցկացման համար հիւրերի կողմից հնչեցին ողջոյնի խօսքեր:
  -   Մշակոյթ