Ստեփանակերտում քննարկուել էն կրթութեան եւ գիտութեան երկու հայկական պետութիւնների համագործակցութեանը վերաբերող հարցեր


Ստեփանակերտում քննարկուել էն կրթութեան եւ գիտութեան երկու հայկական պետութիւնների համագործակցութեանը վերաբերող հարցեր

  • 01-04-2011 19:30:30   | Հայաստան  |  Հասարակութիւն
Արցախի Հանրապետութեան նախագահ Բակոյ Սահակեանը ապրիլի 1-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետութեան կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանի հետ: Հանդիպմանը, որին ներկայ էր Արցախի Հանրապետութեան կրթութեան եւ գիտութեան նախարար Վլադիկ Խաչատրեանը, քննարկուել էն այս ոլորտում երկու հայկական պետութիւնների համագործակցութեանը վերաբերող մի շարք հարցեր: Բ.Սահակեանը կարեւորել է երկկողմ կապերի ամրապնդման եւ մեր ժողովրդի մտաւոր ներուժի աւելի արդիւնաւէտ օգտագործման անհրաժեշտութիւնը, նշելով, որ այն հանդիսանում է ինչպէս կրթութեան եւ գիտութեան բնագաւառի զարգացման, այնպէս էլ հայոց պետականութեան շարունակական զօրացման ամենայուսալի նախապայմաններից մէկը:
  -   Հասարակութիւն