«Վրաստանը լծուած է հայկական մշակոյթը անհետ ոչնչացնելու
գործին»,- ասում է հուշարձանագետ Սամուէլ Կարապետեանը
22-01-2010 18:34:00 | Հայաստան | Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 22 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիայի տարածքում
գտնուող եւ վերջերս վերանորոգուած Աղթամարի «Սուրբ Խաչ» եկեղեցու
գմբէթին խաչի տեղադրման խնդիրը քննարկելու փոխարէն հայերը պէտք է
պահանջեն Թուրքիայից` վերանորոգել միւս հայկական կոթողները:
Այսպիսի տեսակէտ յայտնեց թուրքագետ, պատմաբան Րաֆֆի Քորդոշյանը
յունվարի 22-ի ասուլիսում: Իսկ հուշարձանագետ Սամուէլ Կարապետեանն
իր հերթին յայտնեց, որ Թուրքիայի հայկական եկեղեցիներից միայն Անիի
«Տիգրան Հոնենցն» է վերանորոգւում, այն էլ` վրացի մասնագէտների
մասնակցութեամբ եւ որպէս վրացական եկեղեցի: Ինչ վերաբերում է
Վրաստանի տարածքում գտնուող հայկական եկեղեցիներին, ապա այդ երկիրը,
Ս.Կարապետեանի խօսքերով, «պետական մակարդակով լծուած է հայկական
մշակոյթը անհետ ոչնչացնելու գործին»:
Հուշարձանագետը յայտնեց, որ միայն ՀՀ տարածքում կայ 24 հազար
հուշարձան եւ կոթող, եւ առաջնահերթ ուսումնասիրութեան ենթակայ են
նրանք, որոնց սպառնում է ոչնչացումը: Նա ուրախալի համարեց այն
փաստը, որ ՀՀ կառավարութիւնը յուշարձանների պահպանությամբ զբաղուող
իր կազմակերպութեանը պետբիւջէով յատկացրել է 60 մլն դրամ, եւ
2010թ.-ից իրենց ծրագրերը կիրականացուեն պետութեան աջակցութեամբ:
Վերադառնալով այլ երկրներում գտնուող հայկական յուշարձաններին,
Ս.Կարապետեանը նշեց, որ եթէ հայերը դրանցով չզբաղվեն, ապա օտարը
երբեք սրտացավ վերաբերմունք չի ցուցաբերի: