«Վրաստանը լծուած է հայկական մշակոյթը անհետ ոչնչացնելու<br /> գործին»,- ասում է հուշարձանագետ Սամուէլ Կարապետեանը<br />


«Վրաստանը լծուած է հայկական մշակոյթը անհետ ոչնչացնելու
գործին»,- ասում է հուշարձանագետ Սամուէլ Կարապետեանը

  • 22-01-2010 18:34:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 22 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիայի տարածքում գտնուող եւ վերջերս վերանորոգուած Աղթամարի «Սուրբ Խաչ» եկեղեցու գմբէթին խաչի տեղադրման խնդիրը քննարկելու փոխարէն հայերը պէտք է պահանջեն Թուրքիայից` վերանորոգել միւս հայկական կոթողները: Այսպիսի տեսակէտ յայտնեց թուրքագետ, պատմաբան Րաֆֆի Քորդոշյանը յունվարի 22-ի ասուլիսում: Իսկ հուշարձանագետ Սամուէլ Կարապետեանն իր հերթին յայտնեց, որ Թուրքիայի հայկական եկեղեցիներից միայն Անիի «Տիգրան Հոնենցն» է վերանորոգւում, այն էլ` վրացի մասնագէտների մասնակցութեամբ եւ որպէս վրացական եկեղեցի: Ինչ վերաբերում է Վրաստանի տարածքում գտնուող հայկական եկեղեցիներին, ապա այդ երկիրը, Ս.Կարապետեանի խօսքերով, «պետական մակարդակով լծուած է հայկական մշակոյթը անհետ ոչնչացնելու գործին»: Հուշարձանագետը յայտնեց, որ միայն ՀՀ տարածքում կայ 24 հազար հուշարձան եւ կոթող, եւ առաջնահերթ ուսումնասիրութեան ենթակայ են նրանք, որոնց սպառնում է ոչնչացումը: Նա ուրախալի համարեց այն փաստը, որ ՀՀ կառավարութիւնը յուշարձանների պահպանությամբ զբաղուող իր կազմակերպութեանը պետբիւջէով յատկացրել է 60 մլն դրամ, եւ 2010թ.-ից իրենց ծրագրերը կիրականացուեն պետութեան աջակցութեամբ: Վերադառնալով այլ երկրներում գտնուող հայկական յուշարձաններին, Ս.Կարապետեանը նշեց, որ եթէ հայերը դրանցով չզբաղվեն, ապա օտարը երբեք սրտացավ վերաբերմունք չի ցուցաբերի:
  -   Մշակոյթ