ԱՄՆ-ում բնակուող մի խումբ մտաւորականներ յուսով են, որ<br /> հնարաւոր կլինի կանխել Հայաստանում ու սփիւռքում յուսալքութեան<br /> նոր ալիքի գոյացումը<br />


ԱՄՆ-ում բնակուող մի խումբ մտաւորականներ յուսով են, որ
հնարաւոր կլինի կանխել Հայաստանում ու սփիւռքում յուսալքութեան
նոր ալիքի գոյացումը

  • 21-01-2010 19:18:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 21 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ում բնակուող մի խումբ մտաւորականներ նամակ են յղել Հայաստանի ղեկավարներին եւ լրատվամիջոցներին, որում մտահոգութիվւն են յայտնել Հայաստանի պետական կամերային նվագախմբում ստեղծուած անառողջ իրավիճակի վերաբերեալ: Նամակում, մասնաւորապէս, ասուած է. «Վերջին օրերին համառ լուրեր են տարածւում Հայաստանի պետական կամերային նվագախմբում առկայ անառողջ մթնոլորտի եւ զուտ մարդկային յարաբերութիւնների մասին: Ըստ այդ տեղեկութիւնների, միջազգային համարում ունեցող հայաստանեան հերթական նուագախումբը յայտնուել է պառակտման եզրին: Այս անգամ անարդար թշնամանքի թիրախ է ընտրուել մաեստրո Արամ Ղարաբէկեանը: Այժմ մենք չենք ցանկանում անդրադառնալ մանրամասներին, վստահ լինելով, որ դուք տեղեակ եք դրանց: Մինչդեռ բուն երեւոյթը չենք կարող շրջանցել: Հայաստանի եւ արտերկրի երաժշտասերներին մաեստրո Արամ Ղարաբէկեանը յայտնի է բարձր պրոֆեսիոնալիզմով, իր աշխատանքային անմնացորդ նուիրումով եւ անշահախնդրությամբ: Իրականութիւն, որը չեն հերքում անգամ իր չարակամները: Միեւնոյն ժամանակ գիտակցում ենք, որ խստապահանջությունը` առաջին հերթին իր անձի եւ իր ղեկավարած նուագախմբի նկատմամբ, կարող էր դառնալ ընդվզման առիթ, յատկապէս այդ նոյն արժէքները չկրող եւ պատասխանատւութեան նուազ զգացումով օժտուած որոշ անձանց մօտ: Գիտակցելով, որ այս հարցը հանրապետութեան ամենաբարձր ատեանների առաջնահերթ հոգածության խնդիրներից չէ, այնուամենայնիւ կցանկանանք ձեր ուշադրութիւնը հրաւիրել` հաւատալով, որ դրանով հնարաւոր կլինի կանխել Հայաստանում ու սփիւռքում յուսալքութեան նոր ալիքի գոյացումը»:
  -   Մշակոյթ