Ապրիլի 4-5-ին մասամբ կը դադարեցուի Երեւանի Կենտրոն, Մալաթիա-սեբաստիայ, Աջափնեակ եւ Արաբկիր վարչական շրջանների ջրամատակարարումը


Ապրիլի 4-5-ին մասամբ կը դադարեցուի Երեւանի Կենտրոն, Մալաթիա-սեբաստիայ, Աջափնեակ եւ Արաբկիր վարչական շրջանների ջրամատակարարումը

  • 01-04-2011 18:34:16   | Հայաստան  |  Հասարակութիւն
Վթարաւերականգնողական աշխատանքների հետ կապուած ապրիլի 4-ի ժամը 07-ից մինչեւ ապրիլի 5-ի ժամը 19-ը կը դադարեցուի Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Կիլիկիա եւ Նորագիւղ թաղամասերի ու յարակից տարածքների, Մալաթիա-սեբաստիայ վարչական շրջանի Սեբաստիա, Շահումեանի 1-14 եւ 16, 17, 18, Մեծարենց, Բատիկեան, Ոսկանեան, Ծերենց, Դ.Վարուժան, Վանտեան, Տիչինայ, Գագարին, Շրջանային, Ի.Օրի, Հովնաթան, Մալաթիայ, Տիտով, Օտեան, Քուչակ, Մելիքեան, Միրաքեան, Գօշ, Մանուկեան, Միքաելեան, Ջիւանի, Յաղթանակ գիւղի 1-6 փողոցների, Արարատեան 1-ին եւ 2-րդ զանգուածների եւ յարակից տարածքների, Աջափնեակ վարչական շրջանի Վշտունի փողոցի եւ նրբանցքների, Շինարարների, Բաշինջաղեան, Առաքէլեան, Եղիազարեան, Ջանիբեկեան, Հասրաթեան, Խ.Խաչատրեան, Սպորտի, Յակոբեանց, Մարտիրոսեան, Չուխաջեան, Թերլեմեզեան, Ա.Սարգսեան, Պարսեղով, Կարապետեան, Ռուստամեան, Լեւոնեան, Զոհրապ փողոցների եւ յարակից տարածքների, Արաբկիր վարչական շրջանի Ազատութեան եւ Կոմիտասի պողոտաների, Ադոնցի, Շիրվանզադէ, Տիգրանեան, Տոլբուխին, Մամիկոնեանց, Վրացական, Զարեան, Շահսուվարեան, Բուդաղեան, Մալխասեան, Գրիբոյեդով, փողոցների, Ներսիսեան 1-5 համարների եւ յարակից տարածքների, Կ'ոտայքի մարզի Զովունի, Քանաքեռաւան, Նոր Արտամէտ, Արգել, Գետամէջ, Պտղնի, Նոր Գեղի, Մրգաշեն գիւղերի, Նոր Հաճն եւ Եղուարդ քաղաքների ջրամատակարարումը: Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին «Երեւան Ջուր» ընկերութիւնից։
  -   Հասարակութիւն