Եգիպտոսում ճանապարհա-տրանսպորտային պատահարից զոհուել է 13<br /> մարդ<br />


Եգիպտոսում ճանապարհա-տրանսպորտային պատահարից զոհուել է 13
մարդ

  • 08-12-2008 16:11:00   |   |  Միջազգային
ԿԱՀԻՐԷ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եգիպտոսում խոշոր աւտովթարի հետեւանքով զոհուել է առնուազն 13 եւ մարմնական տարբեր աստիճանի վնասուածքներ ստացել 30-ից աւելի մարդ: Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները: ՃՏՊ-ն տեղի է ունեցել Կահիրէի մերձակայ արագընթաց խճուղում: Աւտոբուսը Էլ-Մինյա քաղաքի եկեղեցիներից մէկի հաւատացեալներին էքսկուրսիայի էր տանում Ալեքսանդրիա` Միջերկրական ծովի ափ: Ոստիկանութեան նախնական տուեալներով, վարորդը մեծ արագութեան ժամանակ կորցրել է կառավարումը:
  -   Միջազգային