Յունուար-հոկտեմբերին նախորդ տարուայ 10 ամիսների համեմատ<br /> Հայաստանում առեւտրաշրջանառությունը 10,8%-ով աճել է<br />


Յունուար-հոկտեմբերին նախորդ տարուայ 10 ամիսների համեմատ
Հայաստանում առեւտրաշրջանառությունը 10,8%-ով աճել է

  • 02-12-2008 15:05:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուար-հոկտեմբերին Հայաստանում առեւտրի շրջանառութիւնը, ընթացիկ գներով, կազմել է 1 տրլն 294 մլրդ 845,1 մլն դրամ (մօտ 4 մլրդ 245,4 ԱՄՆ մլն դոլար), ինչը 2007թ.-ի համապատասխան ժամանակաշրջանի նոյն ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 10,8%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2008թ.-ի յունուար-հոկտեմբերին մանրածախ առեւտրի շրջանառութիւնը, ընթացիկ գներով, կազմել է 793 մլրդ 383,8 մլն դրամ, ինչը 2007թ.-ի համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 7,9%-ով: 2008թ.-ի յունուար-հոկտեմբերին ծառայութիւնների ծաւալը, ընթացիկ գներով, կազմել է 589 մլրդ 901,6 մլն դրամ, ինչը 2007թ.-ի համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 13,3%-ով:
  -   Տնտեսութիւն