Արագածոտնի մարզի Կաթնաղբիւր գիւղում Orange-ի աջակցութեամբ բացուեց համակարգչային կենտրոն
01-04-2011 13:56:16 | Հայաստան | Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Orange-ը շարունակում է համայնքային զարգացմանն ուղղուած իր բարեգործական ծրագրերի իրականացումը: Ապրիլի 1-ին Արագածոտնի մարզի Կաթնաղբիւր գիւղում բացուեց գերարագ ինտերնետով ապահովուած համակարգչային արդիական կենտրոն, որը հիմնուել է Orange-ի, ,շենէ բարեգործական կազմակերութեան եւ USAID/CHF-ի համատեղ ջանքերով:
1630 բնակիչ ունեցող այս գիւղում բացուած համակարգչային սրահը համալրուած է 7 համակարգչով, տպիչ/սկաներով, Orange-ի Flybox երթուղիչով եւ յարմարաւէտ կահաւորանքով, որը գիւղի բնակիչներին հնարաւորութիւն է տալու ոչ միայն կապի մէջ լինել աշխարհի հետ, այլ նաեւ մասնակցել համակարգչային դասընթացների: Նախագծի համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 2,348,000 դրամ:
, Ժամանակակից տեխնոլոգիաները զարգանում էն անհաւատալի արագութեամբ, եւ դրանց կիրառումն ամենօրեայ կեանքում ոչ միայն հեշտացնում է մարդկանց կեանքը, կրճատում հեռաւորութիւնները մտերիմների միջեւ, այլ նաեւ կարող է խթանել հասարակական, մշակութային, գիտական զարգացումը, ապահովել մարդկանց մշտական տեղեկացուածութիւնը: Մենք հեռահաղորդակցութեան ընկերութիւն ենք, եւ մեր աշխատանքի նպատակն ու առաքելութիւնն է հաղորդակցման նորագոյն միջոցները հասցնել բոլորին: Այս գիտակցութեամբ է Orange-ը կառուցել Հայաստանի ամենաընդարձակ 3G+ ցանցը, իսկ այս համակարգչային սրահը թոյլ կը տայ բոլոր նրանց, ովքեր չէն կարող ունենալ սեփական համակարգիչ տանը, օգտուել եւ համակարգչից, եւ լայնաշերտ ինտերնետից է, ասաց Orange-ի գլխաւոր տնօրէն Բրունոյ Դիւթուան:
Ինչպէս նախորդ նմանօրինակ ծրագրերի դէպքում, այս անգամ նոյնպէս համակարգչային սրահը կեանքի է կոչուել գիւղի համայնքի հետ միասնական ջանքերի շնորհիւ, ինչն էլ երաշխաւորելու է ծրագրի յարատեւութիւնն ու երկարատեւ յաջողութիւնը: 2010թ. ընթացքում այս համագործակցութեան շրջանակներում բացուել էն 6 համակարգչային սրահներ Հայաստանի տարբեր մարզերում, որոնց միասնական ամսական այցելութիւններն անցնում էն 2000-ը:
Orange-ի այս նախաձեռնութիւնն իրականացուել է հեռաւոր եւ խոցելի համայնքների աջակցութեան եւ կայուն զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակներում, որի նպատակն է խթանել եւ աջակցել այդ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը եւ վերջիններիս հնարաւորութիւն տալ օգտուել բարձր տեխնոլոգիաների ընձեռած հնարաւորութիւններից: