«ԿՈՄԵՐՍԱՆՏ». ԼԻԲԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԻՐ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՅԵԼ ՌԴ<br /> ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ԲԱԶԱ<br />


«ԿՈՄԵՐՍԱՆՏ». ԼԻԲԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԻՐ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՅԵԼ ՌԴ
ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ԲԱԶԱ

  • 31-10-2008 16:02:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լիբիական յեղափոխութեան առաջնորդ Մուամար Քադդաֆին հոկտեմբերի 31-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդւեդեւի հրաւէրով պաշտօնական եռօրյա այցով ժամանում է Ռուսաստան: Առաջիկայ բանակցութիւնների ընթացքում նա մտադիր է բարձրացնել լիբիական Բենգազի նաւահանգստում ՌԴ ՌԾՆ հենակայան բացելու հարցը: Այս մասին գրում է «Կոմերսանտ» թերթը: Վերջերս Լիբիայում է եղել ՌԴ Հիւսիսային նավատորմի մարտանաւերի ջոկատը «Պեոտր Վելիկի» ծանր ատոմային հրթիռակիր յածանաւի գլխաւորութեամբ: «Լիբիական առաջնորդի մտահղացմամբ, ռուսական ռազմական ներկայութիւնը կդառնայ ԱՄՆ-ի կողմից Լիբիայի վրայ չհարձակման երաշխիք, որը չնայած Տրիպոլիի բազմաթիւ հաշտութեան քայլերին, չի շտապում իր գիրկն առնել գնդապետ Քադդաֆիին»,- գրում է թերթը:
  -   Միջազգային