ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՒԸ ՀԱՍԵԼ Է 150 ՄԱՐԴՈՒ<br />


ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՒԸ ՀԱՍԵԼ Է 150 ՄԱՐԴՈՒ

  • 29-10-2008 16:42:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանի հարաւ-արեւմուտքում` Բելուջիստան նահանգում, տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիւը հասել է մօտ 150 մարդու: Մարմնական տարբեր աստիճանի վնասուածքներ է ստացել մօտ հազար մարդ: Աւելի քան 15 հազար մարդ մնացել է անօթեւան եւ խուճապահար լքում է աղէտի շրջանը: Զոհերի թիւը շարունակում է աճել, քանի որ շատ մարդիկ նախկինի պես գտնւում են փլատակներում` առանց հացի ու ջրի: Դրանից բացի, փրկարարական աշխատանքների ընթացքը դժուարացել է վատթարացած եղանակային պայմանների պատճառով. աղէտի գօտում անձրեւ է սկսուել: Երկյուղ կայ, որ աղէտի շրջանում կը վատթարանայ սանիտարա-համաճարակաբանական իրավիճակը, քանի որ նկատւում է խմելու ջրի եւ դեղամիջոցների պակաս:
  -   Միջազգային