«ԲՈՍՏՈՆ ԳԼՈԲ». ԱՄՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ<br /> ՆԱԽԸՆՏՐԵԼԻ Է ՕԲԱՄԱՅԻ ՅԱՂԹԱՆԱԿԸ<br />


«ԲՈՍՏՈՆ ԳԼՈԲ». ԱՄՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՆԱԽԸՆՏՐԵԼԻ Է ՕԲԱՄԱՅԻ ՅԱՂԹԱՆԱԿԸ

  • 28-10-2008 18:19:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-Ռուսաստան յարաբերութիւնների ապագայի համար նոյեմբերի 4-ի նախագահական ընտրութիւններում աւելի նախընտրելի կլինէր դեմոկրատ Բարաք Օբամայի յաղթանակը, քան հանրապետական Ջոն Մակքեյնի: Ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այս մասին գրում է «Բոստոն գլոբ» թերթի մեկնաբան Ջեյմս Քերրոլը: Վերլուծելով Ռուսաստանի հետ յարաբերութիւնների հանդէպ նախագահի թեկնածուների մօտեցումները` հեղինակը նշում է հանրապետական սենատորի «հակամոսկովյան ռազմատենչութիւնը», որը մշտապէս պայքարում է ՆԱՏՕ-ի արագ ընդլայնման եւ «մեծ ութնեակից» ՌԴ-ի հեռացման համար: Ինչ վերաբերում է Օբամային, որը Մակքեյնի նման կտրուկ քննադատեց Մոսկուայի գործողութիւնները Վրաստանում, ապա նրա յայտարարութիւնները, մեկնաբանի կարծիքով, աչքի են ընկնում «մեծ հավասարակշռվածությամբ»: «Նա դրականօրէն է արտայայտւում ՆԱՏՕ ընդունուելու Ուկրաինայի եւ Վրաստանի ձգտման մասին` վերապահում անելով միաժամանակ, որ նրանց անդամակցութիւնը կախուած կլինի նրանից, թէ որքանով են այդ երկրները համապատասխանում ՆԱՏՕ-ի «անդամութեան չափորոշիչներին», ինչին նրանցից ոչ մէկը տեսանելի ապագայում չի կարողանայ հասնել»,- գրում է Ջ.Քերրոլը: «Մակքեյնը տարուած է նոր «սառը պատերազմով», Օբաման ջերմացման հոյս ունի»,- նկատում է մեկնաբանը:
  -   Միջազգային