ԱՄՆ-Ը ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ Է ՍԱՀՄԱՆՈՒՄ «ՌՈՍՕԲՈՐՈՆԷՔՍՊՈՐՏԻ» ԴԷՄ<br />


ԱՄՆ-Ը ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ Է ՍԱՀՄԱՆՈՒՄ «ՌՈՍՕԲՈՐՈՆԷՔՍՊՈՐՏԻ» ԴԷՄ

  • 24-10-2008 17:08:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկեան արտաքին քաղաքական գերատեսչութիւնը երկու տարով պատժամիջոցներ է սահմանում ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերութեան դէմ: ԱՄՆ-ի պետդեպարտամենտը ռուսաստանեան սպառազինություններ արտահանողին մեղադրում է Իրանի զինուած ուժերի հետ համագործակցութեան եւ զանգվածային ոչնչացման զէնքի եւ այդ զէնքի փոխադրման միջոցների, ներառեալ բալիստիկ հրթիռների, պատրաստման տեխնոլոգիաների տարածման մէջ: Պատժամիջոցների սահմանման համար իրաւաբանական հիմք է ծառայել զանգվածային ոչնչացման զէնքի եւ Սիրիայում, Իրանում եւ Հիւսիսային Կորեայում նրա ստեղծման տեխնոլոգիաների տարածմանը հակազդեցութեան մասին օրէնքը: Ինչպէս հաղորդում է «Ինտերֆաքսը», ԱՄՆ-ի բոլոր պետական կազմակերպություններին այսուհետ արգելուած է «Ռոսօբորոնէքսպորտին» ցուցաբերել ցանկացած աջակցութիւն, գնել նրա արտադրանքը կամ օգտուել նրա ծառայութիւններից: Դրանից բացի, ռուսական ընկերութիւնը զրկվում է ԱՄՆ-ում ռազմական տեխնիկա գնելու հնարաւորութիւնից: «Ռոսօբորոնէքսպորտի» հետ միասին պատժամիջոցներ են կիրառուել նաեւ որոշ արտասահմանեան ընկերութիւնների նկատմամբ: Մասնաւորապէս, պետդեպարտամենտը արգելել է առեւտուրը Սուդանի, Չինաստանի, Հիւսիսային եւ Հարաւային Կորեաների, Սիրիայի, ԱՄԷ-ի եւ Վենեսուելայի մի քանի ֆիրմաների հետ:
  -   Միջազգային