ՈՒԿՐԱԻՆԱՆ ԱՐԳԵԼԵԼ Է ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԸ<br />


ՈՒԿՐԱԻՆԱՆ ԱՐԳԵԼԵԼ Է ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԸ

  • 21-10-2008 19:28:00   |   |  Միջազգային
ԿԻԵՎ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ուկրաինայի հեռուստատեսութեան եւ ռադիոհեռարձակման հարցերի ազգային խորհրդի որոշումները կաբելային ցանցերով ուկրաինական օրէնսդրութեանը չհամապատասխանող հաղորդումների վերահեռարձակումն արգելելու մասին վերաբերում են ոչ միայն ռուսական հեռուստաալիքներին: Ըստ Ազգային խորհրդի ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Կուրուսի, արգելքը վերաբերում է բոլոր այն հեռուստաալիքներին, որոնք իրենց հաղորդումներն հեռարձակում են ոչ Եվամիության երկրներից եւ միեւնոյն ժամանակ չեն վաւերացրել անդրսահմանային հեռարձակման մասին եւրոպական կոնվենցիան: Խօսքը, մասնաւորապէս, չինական, վրացական, բելոռուսական, հայկական եւ իսրայելական հեռուստաալիքների մասին է:
  -   Միջազգային