ԱՆԳԼԻԱՅԻ ԹԱԳՈՒՀԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԿՈՐՑՐԵԼ Է 70<br /> ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ<br />


ԱՆԳԼԻԱՅԻ ԹԱԳՈՒՀԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԿՈՐՑՐԵԼ Է 70
ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ

  • 21-10-2008 15:02:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ներկայիս ֆինանսական ճգնաժամի հետեւանքով Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին կորցրել է իր ներդրումային դրամագլխի աւելի քան մէկ երրորդը` 37 մլն ֆունտ ստեռլինգ (70 մլն դոլար): Այդ գումարը կազմում է իր սեփական փողերի մէկ երրորդ մասը, որ ներդրուած են բանկերի եւ ընկերութիւնների բաժնետոմսերում եւ այլ արժեթղթերում: Եղիսաբեթ II-ի ներդրումային դրամագլխի ընդհանուր գումարը այս տարուայ կէսին կազմում էր 100 մլն ֆունտ ստեռլինգ: Թագաւորական սեփականութեան միւս մասը` նկարների եւ անշարժ գոյքի տեսքով հարստութիւնը, առայժմ չի տուժել: Իրադրութիւնը բարդանում է նրանով, որ Մեծ Բրիտանիայի կառավարութիւնը անցած շաբաթ փաստորեն ազգայնացրել է անգլիական Coutts բանկը, որտեղ Եղիսաբեթ թագուհին գործնականում պահում է իր բոլոր հաշիւները: Այդ բանկը մտնում է ընթացիկ ամսուայ սկզբին սնանկացման եզրին յայտնուած Royal Bank of Scotland ֆինանսական խմբի մէջ: Նրա փրկության նպատակով երկրի կառավարութիւնը ձեռք է բերել այդ բանկային եւ ապահովագրական խմբի վերահսկիչ փաթեթը:
  -   Միջազգային