ԼԻԲԻԱՆ ՌԴ-ԻՑ ԿԳՆԻ 2 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ԶԷՆՔ<br />


ԼԻԲԻԱՆ ՌԴ-ԻՑ ԿԳՆԻ 2 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ԶԷՆՔ

  • 20-10-2008 19:16:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լիբիայի կողմից ռուսական զէնքի գնման գործարքների ընդհանուր գումարը կարող է գերազանցել 2 մլրդ դոլարը: Այս մասին «Ինտերֆաքս» գործակալութեանը յայտնել է ՌԴ պաշտպանական-արդիւնաբերական համալիրի ներկայացուցիչ: «Սկզբունքային պայմանաւորուածութիւն աւելի քան 2 մլրդ դոլար ընդհանուր արժողութեան զէնքի պայմանագրերի խոշոր փաթեթի կնքման վերաբերեալ կարող է ձեռք բերուել Լիբիայի ղեկավար Մուամմար Քադաֆիի Մոսկուա կատարելիք այցի ընթացքում, որը, ինչպէս սպասւում է, կկայանայ հոկտեմբերի վերջին»,- ասել է աղբիւրը: Ըստ նրա, Լիբիան շահագրգռուած է Ռուսաստանից գնել ժամանակակից զենիթա-հրթիռային համակարգեր: Դրանից բացի, կցանկանար գնել երկու էսկադրիլիա կործանիչներ` մէկական միգ-29ՍՄՏ եւ Սու-30ՄԿ, վեց ուսումնա-մարտական Յակ-130 ինքնաթիռ, մի քանի տասնեակ Մի-17, Մի-35 եւ Կայ-52 ուղղաթիռներ, մօտ 50 Տ-90Ս տանկ, 636 նախագծի դիզելա-էլեկտրական սուզանաւ, «Գրադ» համազարկային կրակի հրթիռային համակարգեր եւ այլ սպառազինութիւն:
  -   Միջազգային