Բակոյ Սահակեանը ընդունել է ՀՀ պաշտպանութեան նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկեանին
31-03-2011 16:44:32 | Հայաստան | Քաղաքական
Արցախի Հանրապետութեան նախագահ Բակոյ Սահակեանը մարտի 31-ին ընդունել է ՀՀ պաշտպանութեան նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկեանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էին վարչապետ Արա Յարութիւնեանը եւ պաշտպանութեան նախարար Մովսէս Յակոբեանը, քննարկուել էն պաշտպանութեան ոլորտում երկու հայկական պետութիւնների համագործակցութեանը վերաբերող հարցեր: Յատուկ ուշադրութիւն է դարձուել նիւթատեխնիկական մատակարարման հիմնախնդիրներին: