ՎԱԽՃԱՆՈՒԵԼ Է ՅԱՅՏՆԻ ՀԵՌՈՒՍՏԱԼՐԱԳՐՈՂ ՈՒՐՄԱՍ ՕՏՏԸ<br />


ՎԱԽՃԱՆՈՒԵԼ Է ՅԱՅՏՆԻ ՀԵՌՈՒՍՏԱԼՐԱԳՐՈՂ ՈՒՐՄԱՍ ՕՏՏԸ

  • 17-10-2008 18:30:00   |   |  Միջազգային
ՏԱԼԼԻՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Էստոնիայում 53 տարեկան հասակում երկարատեւ հիւանդութիւնից յետոյ վախճանուել է յայտնի հեռուստալրագրող եւ հաղորդավար Ուրմաս Օտտը, տեղեկացնում են էստոնական ԶԼՄ-ները: Ուրմաս Օտտը ծնուել է 1955 թուականի ապրիլի 23-ին: Աշխատել սկսել է Էստոնիայի հեռուստատեսությունում 1986 թուականին: Նա մեծ ժողովրդականութիւն ձեռք բերեց ԽՍՀՄ Կենտրոնական հեռուստատեսութեամբ Խորհրդային Միութեան մշակոյթի եւ հասարակական կեանքի ականաւոր գործիչների հետ հեռուստատեսային հարցազրոյցների շնորհիւ:
  -   Միջազգային