ՄԱԿ-Ի ԱԽ-Ն ԿԸՆՏՐԻ ՀԻՆԳ ՆՈՐ ԱՆԴԱՄՆԵՐ<br />


ՄԱԿ-Ի ԱԽ-Ն ԿԸՆՏՐԻ ՀԻՆԳ ՆՈՐ ԱՆԴԱՄՆԵՐ

  • 17-10-2008 14:58:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ն այսօր կընտրի Անվտանգութեան խորհրդի հինգ նոր ոչ մշտական անդամներ, որոնք ԱԽ-ում կը փոխարինեն Բելգիային, Ինդոնեզիային, Իտալիային, Պանամային եւ ՀԱՀ-ին: Ոչ մշտական անդամների ընտրութեանը անդամակցութեան թեկնածուի կարգավիճակով կմասնակցի նաեւ Թուրքիան: Կանոնակարգի համաձայն, ՄԱԿ ԱԽ-ի ոչ մշտական անդամների ընտրութիւնները կատարւում են գաղտնի քուէարկութեամբ: Ընտրուելու համար անհրաժեշտ է ապահովել Գլխաւոր վեհաժողովի ներկայ գտնուող եւ քուէարկութեանը մասնակցած պատուիրակների ձայների երկու երրորդը: Ընտրութեան համար թեկնածուներ առաջադրւում են այսպէս կոչուած տարածաշրջանային խմբերի կողմից: Ընդ որում երեք տեղ յատկացւում է Աֆրիկային եւ Ասիային, մէկ տեղ` Արեւելյան Եւրոպային, եւս մէկը` Լատինական Ամերիկայի կամ Կարիբեան աւազանի երկրներին: Անվտանգութեան խորհուրդը բաղկացած է 15 անդամներից, այդ թւում հինգ մշտական` Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան, Ֆրանսիա եւ ԱՄՆ, որոնցից իւրաքանչիւրը օժտուած է վետոյի իրաւունքով: ՄԱԿ-ի ԱԽ-ի մնացած կազմը ամէն տարի կիսով թարմացվում է:
  -   Միջազգային