ԹԱԻԼԱՆԴԸ ԵՎ ԿԱՄԲՕՋԱՆ ՊԱՅՄԱՆԱՒՈՐՈՒԱԾՈՒԹԻՒՆ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ<br />


ԹԱԻԼԱՆԴԸ ԵՎ ԿԱՄԲՕՋԱՆ ՊԱՅՄԱՆԱՒՈՐՈՒԱԾՈՒԹԻՒՆ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ

  • 16-10-2008 18:12:00   |   |  Միջազգային
ԲԱՆԳԿՈԿ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թաիլանդը եւ Կամբօջան պայմանաւորուածութիւն են ձեռք բերել երկու երկրների միջեւ սահմանի վիճահարոյց տեղամասի համատեղ պարեկութեան մասին` լարուածութիւնը նուազեցնելու նպատակով, որը հոկտեմբերի 15-ին փոխհրաձգության էր վերածուել: Այս մասին յայտնել է թաիլանդական բանակի մամուլի քարտուղար գնդապետ Սանսեմ Կաեւկումներդը: Ըստ նրա, կողմերը համաձայնել են, որ համատեղ պարեկումը «կարող է կրճատել բախումների կրկնության հնարաւորութիւնը»:
  -   Միջազգային