ՕԲԱՄԱՆ ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՀԵՌՈՒՍՏԱԲԱՆԱՎԵՃՈՒՄ ՅԱՂԹԵԼ Է ՄԱԿՔԵՅՆԻՆ<br />


ՕԲԱՄԱՆ ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՀԵՌՈՒՍՏԱԲԱՆԱՎԵՃՈՒՄ ՅԱՂԹԵԼ Է ՄԱԿՔԵՅՆԻՆ

  • 16-10-2008 18:10:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հասարակական կարծիքի հարցումները ցոյց են տուել, որ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու դեմոկրատ սենատոր Բարաք Օբաման երրորդ անգամ նախընտրական հեռուստաբանավեճում յաղթել է իր մրցակցին` հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնին: CNN-ի ուսումնասիրութիւնը ցոյց է տուել, որ բանավէճին հեռուստացոյցով հետեւող ամերիկացիների 58%-ը յաղթանակը շնորհել է Բարաք Օբամային: Սենատոր Մակքեյնին յաղթող են ճանաչել ամերիկացիների 31%-ը: CBS-ի հարցումը ցոյց է տուել, որ դեմոկրատական կուսակցութեան թեկնածուին յաղթող են համարում հեռուստաբանավեճը դիտած ընտրողների 53%-ը, իսկ Ջոն Մակքեյնին` սոսկ 22%-ը: Կայացած հեռուստաբանավեճը եղել է երրորդը եւ վերջինը նոյեմբերի 4-ին նախատեսուած նախագահական ընտրութիւններից առաջ:
  -   Միջազգային